Ինգվիլդ Օսթբերգ

Ինգվիլդ Օսթբերգ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 9, 1990(1990-11-09)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր՝Իյովիկ, Օպլանդ, Նորվեգիա[3]
Ակումբ՝Gjøvik Skiklubb?
Հասակ՝165 սանտիմետր[4]
Քաշ՝52 կիլոգրամ[4]

Ինգվիլդ Օսթբերգ (նորվ.՝ Ingvild Flugstad Østberg, նոյեմբերի 9, 1990(1990-11-09)[1][2], Իյովիկ, Օպլանդ, Նորվեգիա[3]), նորվեգացի դահուկորդուհի է, Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող, 2015 թվականին աշխարհի չեմպիոն թիմային սպրինտում, բազմակի հաղթող և մրցանակակիր է Աշխարհի գավաթի մրցափուլերում։ Ունիվերսալ է, հաջող հանդես է գալիս հեռահար և սպրինտերային մրցավազքերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգվիլդ Օսթբերգը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 9-ին Նորվեգիայի հարավում գտնվող Իյվիկ քաղաքում։ Նրա ընտանիքը հայտնի է իր սպորտային ավանդույթներով։ Օսթբերգի տատիկը՝ Վալբորգ Օսթբերգը հաղթել է 1997 թվականին երկրորդ կանանց Բիրկենբեյներենտյան 54 կմ երկարությամբ մրցավազքը[5][6]։ Այս մրցավազքը հետագայում երեք անգամ կարողացել է հաղթել նրա մայրը՝ Մարթե Ֆլյուգստադը (1989, 1997 և 2002 թվականներին)։ Հայրը՝ Հելդիգ Օսթբերգը և եղբայրը Էյվինդը, նույնպես լրջորեն զբաղվել են դահուկավազքով[7]։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Օսթբերգը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսեց, մասնակցելով Սկանդինավիայի գավաթին (58-րդ հորիզոնականը մասս-մեկնարկում)։

Նրա առաջին լրջագույն հաջողությունը դարձավ 2008 թվականի Աշխարհի պատանեական առաջնությունը։ Անցկացնելով ոչ վատ սպրինտ (11-րդ տեղը), այնուհետև դարձավ 2-րդը 5 կմ մրցավազքում, 4-րդը մասս-մեկնարկում և 1-ինը կանանց թիմային 4x3.3 կմ էստաֆետում։ 2008 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ նրա նորամուտը Աշխարհի գավաթում։ Սպրինտում նորվեգական Դրամենում նա չկարողացավ անցնել որակավորման փուլը, զբաղեցնելով 31-րդ հորիզոնականը։

2008/2009 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008/2009 մրցաշրջանը Ինգվիլդը սկսեց ֆիննական Կուսամոյում դահուկավազքի աշխարհի գավաթի երկու մրցավազքերով։ Չհասնելով էական արդյունքների (37-րդ տեղը սպրինտում և 30-րդ 10 կմ դասականում) Ինգվիլդը կենտրոնացավ ազգային մրցավազքերի վրա։ Այստեղ նա կարողացավ հաղթել մի քանի մրցավազքեր Սկանդինավիայի գավաթում (10 կմ դասական) և դառնալ չեմպիոն երկրի մասս-մեկնարակում։

2009 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունը դարձավ «Ինգվիլդ Օսթբերգի անվան առաջնություն», քանի որ նա այստեղ նվաճեց բոլոր չորս մրցավազքերը։

Երեք օր անց չեխական Լիբերեցում նա առաջին անգամ հայտնվեց Նորվեգիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը։ Արդյունքը 5-րդ հորիզոնական էր թիմային սպրինտում և 36-րդ տեղը մասս-մեկնարկում։

2009/2010 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական մրցաշրջանը Ինգվիլդը սկսեց բավական ուշ, դեկտեմբերի կեսերին։ Իսկ Աշխարհի գավաթի մրցափուլերին առաջին անգամ մասնակցեց հունվարի կեսերին էստոնական Օտեպյաեում։ Զբաղեցրեց 14-րդ տեղը 10 կմ դասական և 29-րդ տեղը սպրինտ մրցավազքերում։

Աշխարհի երիտասարդական առաջնությունում Ինգվիլդը չկարողացավ գրանցել անցած տարվա հաջողությունները, սակայն փայլուն արդյունք գրանցեց՝ 2 ոսկի (հետապնդում և էստաֆետ) և 2 արծաթ (5 կմ և սպրինտ)։

Այնուհետև հիմնականում մասնակցել է ազգային մրցավազքերում, գործնականում միշտ հայտնվելով պատվո հարթակի վրա, և առանց էական հաջողությունների աշխարհի գավաթի մի շարք մրցավազքերում։

2010/2011 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010/2011 մրցաշրջանը Օսթբերգի համար դարձավ առաջին մրցաշրջանը, որում նա մասնակցեց ամբողջովին Աշխարհի գավաթի մրցափուլերին։ Nordic Opening-ում զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը, Տուր դե Սքիյում 14-րդ հորիզոնականը, իսկ Աշխարհի գավաթի եզրափակչում 28-րդ հորիզոնականը։

Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում Օսթբերգը դարձավ 25-րդը (28-րդ հորիզոնականը հեռահար տարածություններում և 22-րդը սպրինտում)։

2011/2012 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011/2012 մրցաշրջանում Օսթբերգը շարունակում է առաջադիմել։ 2011 թվականի դեկտեմբերի 18-ին սլովենական Ռոգլայում Աշխարհի գավաթի մրցափուլում Օսթբերգը բավական մոտ էր, որպեսզի սպրինտում տեղ զբաղեցնի պատվո հարթակի վրա, բայց դարձավ 4-րդը։

2012 թվականի փետրվարի 12-ին Օսթբերգը չեխական Նովե Մեստոյում առաջին անգամ բարձրացավ պատվո հարթակ, դառնալով 3-րդը էստաֆետում։

Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում դարձավ 19-րդը (20-րդ հորիզոնականը հեռահար տարածություններում և 8-րդը սպրինտում)։

Թիմային հաղթանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 6 հաղթանակ– (4 Էստ, 2 ԹՍ)
  • 11 պատվո հարթակ– (7 Էստ, 4 ԹՍ)
No. Մրցաշրջան Տարի Վայր Մարզաձև Առաջնություն Արդյունք Թիմակիցներ
1  2011–12  20 նոյեմբեր 2011 Նորվեգիա Շուշեն, Նորվեգիա 4 × 5 կմ էստաֆետ  Աշխարհի գավաթ  2-րդ Յակոբսեն / Բերգեր / Քրիստոֆերսեն
2 12 փետրվար 2012 Չեխիա Նովե Մեստո, Չեխիայի Հանրապետություն 4 × 5 կմ էստաֆետ Աշխարհի գավաթ 3-րդ Վենգ / Հագա / Քրիստոֆերսեն
3 2012–13 13 հունվար 2013 Չեխիա Լիբերեց, Չեխիայի Հանրապետություն 6 × 0.85 կմ թիմային սպրինտ Աշխարհի գավաթ 1-ին Ֆալլա
4 20 հունվար 2013 Չեխիա Նովե Մեստո, Չեխիայի Հանրապետություն 4 × 5 կմ էստաֆետ Աշխարհի գավաթ 3-րդ Սքոֆթերուդ / Հագեն / Յակոբսեն
5  2013–14  22 դեկտեմբեր 2013 {{{2}}} Ազիագո, Իտալիա 6 × 1.25 կմ թիմային սպրինտ  Աշխարհի գավաթ  2-րդ Ֆալլա
6 12 հունվար 2014 Չեխիա Նովե Մեստո, Չեխիայի Հանրապետություն 6 × 1.3 կմ թիմային սպրինտ Աշխարհի գավաթ 1-ին Ֆալլա
7  2014–15  18 հունվար 2015 Էստոնիա Օտեպյաե, Էստոնիա 6 × 1.2 կմ թիմային սպրինտ  Աշխարհի գավաթ  2-րդ Ֆալլա
8 2015–16 6 դեկտեմբեր 2015 Նորվեգիա Լիլեհամեր, Նորվեգիա 4 × 5 կմ էստաֆետ Աշխարհի գավաթ 1-ին Ֆալլա / Յոհաուգ / Վենգ
9 24 հունվար 2016 Չեխիա Նովե Մեստո, Չեխիայի Հանրապետություն 4 × 5 կմ էստաֆետ Աշխարհի գավաթ 1-ին Վենգ / Յոհաուգ / Յակոբսեն
10 2016–17 18 դեկտեմբեր 2016 Ֆրանսիա Լա Կլուսազ, Ֆրանսիա 4 × 5 կմ էստաֆետ Աշխարհի գավաթ 1-ին Բյորգեն / Հագա / Վենգ
11 22 հունվար 2017 {{{2}}} Ուլրիխհամեն, Շվեդիա 4 × 5 կմ էստաֆետ Աշխարհի գավաթ 1-ին Վենգ / Յակոբսեն / Բյորգեն

Աշխարհի գավաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Մրցաշրջան   Տարիք  Մրցաշրջանի արդյունքներ Սքի Տուրի արդյունքներ
Ընդհանուր Հեռավորություն Սպրինտ Nordic
Opening
Տուր դե
Սքի
Աշխարհի գավաթ
Եզրափակիչ
Սքի Տուր
Կանադա
2009 18 60 41 49 Չկա տվյալ 36 Չկա տվյալ
2010 19 64 50 60 Չկա տվյալ 29 Չկա տվյալ
2011 20 28 25 22 22 14 28 Չկա տվյալ
2012 21 19 20 8 20 15 36 Չկա տվյալ
2013 22 15 28 3 WD WD 13 Չկա տվյալ
2014 23 10 19 4 13 WD 6 Չկա տվյալ
2015 24 4 15 2 4 WD Չկա տվյալ Չկա տվյալ
2016 25 2 3 2 3 2 Չկա տվյալ 3
2017 26 3 4 5 2 4 6 Չկա տվյալ

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 3 մեդալ – (2 ոսկի, 1 արծաթ)
 Տարի   Տարիք   10 կմ 
անհատական
 15 կմ 
 հետապնդում 
 30 կմ 
մասս-մեկնարկ
 սպրինտ   4 × 5 կմ 
 էստաֆետ 
 թիմային 
 սպրինտ 
2014 23 2 1
2018 27 7 11 4 17 1

Աշխարհի առաջնության արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1 մեդալ – (1 ոսկի)
 Տարի   Տարիք   10 կմ 
անհատական
 15 կմ 
 հետապնդում 
 30 կմ 
մասս-մեկնարկ
 Սպրինտ   4 × 5 կմ 
 էստաֆետ 
 Թիմային 
 սպրինտ 
2009 18 36 5
2013 22 17 4
2015 24 10 6 1
2017 26 8 19 22

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգվիլդ Օսթբերգ» հոդվածին։