Իվան Շադր | |
---|---|
Իվան Շադր Դմիտրիեևիչ | |
Ի ծնե | Իվան Շադր Իվանով |
Ծնվել է | հունվարի 30 (փետրվարի 11), 1887 |
Ծննդավայր | Շադրինսկ |
Մահացել է | ապրիլի 3, 1941[1][2][3][…] (54 տարեկան) |
Վախճանի վայրը | Կուրգանի մարզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | ռուս |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Եկատերինբուրգի գեղարվեստի ուսումնարան և Գրան–Շոմիե ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և մեդալագործ |
ազդվել է | Ֆ. Օ. Ռոդեն, Է. Ա. Բուրդել |
Պարգևներ և մրցանակներ | Լենինյան մրցանակ |
Ivan Shadr Վիքիպահեստում |
Իվան Դմիտրիեևիչ Շադր (ռուս.՝ Иван Дмитриевич Шадр, իսկական ազգանունը՝ Իվանով, հունվարի 30 (փետրվարի 11), 1887, Taktashi, Chelyabinsk Uyezd, Օրենբուրգի մարզ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 3, 1941[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][4],), խորհրդային քանդակագործ։
1903-1907 թվականներին սովորել է Եկատերինբուրգի գեղարվեստաարդյունաբերական դպրոցում` Թ․ Զալկալնի մոտ, 1907-1908 թվականներին՝ Լենինգրադում, 1910-1911 թվականներին՝ Փարիզում (օգտվել է Ա․ Բուրդելի և Օ․ Ռոդենի խորհուրդներից), 1911-1912 թվականներին՝ Հռոմում։ Ռուս քանդակագործների ընկերության անդամ (1926 թվականից)։
Շադրի վաղ շրջանի աշխատանքներում նկատելի է մոդեռն ոճի ազդեցությունը։ Մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրագործմանը։ Հեղափոխական իրականության ազդեցությամբ Շադրի ռոմանտիկական կերպարները տոգորված են սոցիալական վերափոխման պաթոսով («Սերմնացանը», գիպս, 1922 թվական, «Սալաքարը պրոլետարիատի զենքն է»)։
1924 թվականից աշխատել է Լենինի կերպարի ստեղծման վրա։ Սովետական լավագույն մոնումենտներից են Վ․ Ի․ Լենինի (բրոնզ, գրանիտ, ճարտ․՝ Ս․ Ե․ Չեռնիշով, բացվել է 1927 թվականին, Զեմո-Ավճալայի ՀԷԿ, Վրաց․ ՄԱՀ), Մ․ Գորկու (նախօրինակը՝ բրոնզ, 1939, 1951 թվականին Մոսկվայում իրականացրել է Վ․ Ի․ Մուխինան՝ Ն․ Գ․ Զելենսկայայի և Զ․ Գ․ Իվանովայի ընկերակցությամբ, բրոնզ, գրանիտ, ճարտ․՝ Զ․ Մ․ Ռոզենֆելդ) հուշարձանները։ Կերպարների սիմվոլիկ ընդհանրացումը բնորոշ է նաև Շադրի դիմաքանդակներին («Մայրը», գիպս, 1922, Տ․ Վ․ Շադր-Իվանովայի հավաքածու, Մոսկվա, «Մաքսիմ Գորկի։ Մրրկահավ», բրոնզ, 1939, թվարկված բոլոր գործերը տարբեր տարիներ ձուլվել են բրոնզից և գտնվում են Տրետյակույյան պատկերասրահում, Մոսկվա)։ Շադրի արվեստը մեծապես նպաստել է խորհրդային քանդակագործության մեջ սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների հաստատմանը։ Նրա «Վ․ Ի. Լենին» (մարմար, 1932) և «Մ․ Գորկի» (բրոնզ, 1939) աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում (Երևան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 412)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Շադր» հոդվածին։ |
|