Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լյուսի Ռի | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1902[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | ապրիլի 1, 1995[1][4][2][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Ավստրիա |
Մասնագիտություն | potter, խեցեգործ, դիզայներ և արվեստագետ |
Ուսուցիչ | Michael Powolny?[6] |
Պարգևներ | |
Հայր | Benjamin Gomperz? |
Lucie Rie Վիքիպահեստում |
Դեյմ Լյուսի Ռի (անգլ.՝ Dame Lucie Rie, մարտի 16, 1902, Վիեննա, Ավստրո-Հունգարական կայսրություն - ապրիլի 1, 1995, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[7], ավստրիական ծագումով՝ բրիտանացի բրուտագործ արվեստագետ։
Լյուսի Գոմպերցը[8] ծնվել է Վիեննայում, Ստորին Ավստրիայում՝ Ավստրո-Հունգարիա, հրեա բժիշկ Բենջամին Գոմպերցի ընտանիքում, ով Զիգմունդ Ֆրոյդի խորհրդատուն էր։ Լյուսին նրա կրտսեր դուստրն էր։ Նա ուներ երկու եղբայր՝ Փոլ Գոմպերց և Թեդի Գոմպերց։ Փոլ Գոմպերցը սպանվել է Առաջին համաշխարհային պատերազմի իտալական ռազմաճակատում 1917 թվականին։ Նա լիբերալ դաստիարակություն է ստացել[9]։
Նա խեցեգործություն է սովորել Միքայել Պովոլնիի մոտ Վիեննայի «Kunstgewerbeschule»-ում (հայ.՝ գեղարվեստական դպրոց), արվեստների և արհեստների դպրոցում, որը կապված է Վիեննայի արվեստանոցների հետ, ուր նա ընդունվել է 1922 թվականին։
Վիեննայում Լյուսիի քեռին ուներ արվեստի հետ կապ ունեցող աշխատանքների հավաքածու, որը ներշնչեց Լյուսիի հետաքրքրությունը հնագիտության և ճարտարապետության նկատմամբ։ Նա առաջին անգամ ոգեշնչվել է իր հորեղբոր հռոմեական խեցեղենի հավաքածուից, որը պեղվել է Վիեննայի արվարձաններից։ Նա իր առաջին ստուդիան հիմնեց Վիեննայում 1925 թվականին և նույն տարի ցուցադրեց իր աշխատանքնեռրը Ֆրանսիայում՝ Փարիզի միջազգային ցուցահանդեսում։ Նա կրել է նեոդասականություն, յուգենդստիլի, մոդեռնիզմի և ճապոնիզմի ազդեցությունը, որն մեծ դեր է խաղացել իր հետագա գործերի մեջ[10]։
1937 թվականին Ռին արծաթե մեդալ է նվաճել Փարիզի միջազգային ցուցահանդեսում (ցուցահանդես, որի համար Պաբլո Պիկասոն նկարել է հանրահայտ Գերնիկան)։ Ռիին որպես բրուտագործ իր առաջին անհատական ցուցադրությունն անցկացրել է 1949 թվականին[11]։
1938 թվականին Ռին փախել է նացիստական Ավստրիայից, որն բռնի ուժով միացվել էր նացիստական Գերմանիային, և գաղթել է Անգլիա, որտեղ հաստատվել է մայրաքաղաք Լոնդոնում[12]։ Մոտավորապես այս ժամանակ նա բաժանվեց Հանս Ռիից, մի գործարարից, ում հետ նա ամուսնացել էր Վիեննայում 1926 թվականին, և նրանց ամուսնությունը լուծարվեց 1940 թվականին։ Որոշ ժամանակ նա կացարան տրամադրեց ավստրիացի մեկ այլ էմիգրանտի՝ ֆիզիկոս Էրվին Շրյոդինգերին։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո, ծայրը ծայրին հասցնելու համար, նա պատրաստում էր կերամիկական կոճակներ և զարդեր կուտյուրային առևտրային կետերի համար[12]։ Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում և որպես Լիզա Սեյնսբերի հավաքածուի մաս՝ Արևելյան Անգլիայի համալսարանի Նորվիչի տեսողական արվեստների Սեյնսբերի կենտրոնում։
1946 թվականին Ռին վարձեց Հանս Քոպերին[13]՝ կերամիկայի ոլորտում փորձ չունեցող մի երիտասարդի՝ օգնելու նրան կոճակների արտադրության պրոցեսում։ Թեև Քուփերը հետաքրքրված էր քանդակագործությամբ, նա ուղարկեց նրան Հեբեր Մեթյուզ անունով մի բրուտի մոտ, որը նրան սովորեցրեց անիվի վրա կաթսաներ պատրաստել։ Ռինի և Քոփերի աշխատաքնենրը ցուցադրել են 1948 թվականին, Քոփերը դարձավ Ռիի ստուդիայի գործընկերը, որտեղ նա մնաց մինչև 1958 թվականը[14]։ Նրանց բարեկամությունը տևեց մինչև Կոպերի մահը՝ 1981 թվականին։
Ռիի փոքրիկ ստուդիան գտնվում էր Ալբիոն Մյուս 18 հասցեում՝ Լոնդոնի Հայդ պարկի մոտ գտնվող փոխակերպված ախոռների նեղ փողոցում։ Նա շատ մարդկանց հրավիրեց իր արվեստանոց և հայտնի էր նրանով, որ իր այցելուներին թեյով, տորթով և բազմաթիվ այլ թխվածքներով, քաղցրավենիքով էր հյուրասիրում։ Ստուդիան գրեթե անփոփոխ մնաց այն 50 տարիների ընթացքում, երբ նա զբաղեցնում էր այն և վերակառուցվեց Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի կերամիկայի պատկերասրահում։
Ռին Բեռնարդ Լիչի ընկերն էր՝ 20-րդ դարի կեսերին բրիտանական ստուդիայի խեցեգործության առաջատար դեմքերից մեկը, և նա տպավորված էր նրա հայացքներով, հատկապես կաթսայի «լիարժեքության» վերաբերյալ[15]։ Բայց չնայած նրա անցողիկ ազդեցությանը, նրա վառ գույներով, նուրբ, մոդեռնիստական խեցեղենը առանձնանում է Լիչի զուսպ, գեղջուկ, արևելյան աշխատանքից։ Նա դասավանդել է Քեմբերվելի արվեստի քոլեջում 1960 թվականից մինչ 1972 թվական։
Նա իր աշխատանքի համար արժանացել է մի քանի մրցանակների և մեծ հաջողությամբ ցուցադրել է ցուցահանդեսը։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունները հասարակ իրեր են՝ ծաղկամաններ, շշեր և թասեր, որոնք որոշակի ոգեշնչում են ստացել ճապոնական, ինչպես նաև շատ այլ մշակույթներից։ Կան նաև այլ գործեր, ինչպիսիք են կոճակները, որոնք նա կտակել է իր մտերիմ ընկերոջը՝ ճապոնացի դիզայներ Իսսեյ Միյակեին[16] և թասեր՝ ներառյալ իր սեփական ձվի բաժակը, որը նա տվել է հրատարակիչ Սյուզան Շոուին[17]։
Նա դադարեց խեցեղենի արտադրությունը 1990 թվականին, երբ տարավ ինսուլտների առաջին շարքը։ Նա մահացավ իր սեփական տանը՝ Լոնդոնում, 1995 թվականի ապրիլի 1-ին, 93 տարեկան հասակում[18]։
Ռիի աշխատանքը նկարագրվել է որպես կոսմոպոլիտ[19]։ Նրան լավագույնս հիշում են իր ստեղծած ամանների և շշերի ձևակերպումներով։ Նրա խեցեղենը ցուցադրվում է ամբողջ աշխարհի հավաքածուներում, ներառյալ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Մեծ Բրիտանիայի Յորքի արվեստի պատկերասրահում, Պիտսբուրգի Քարնեգի արվեստի թանգարանում և Շոտլանդիայի Փեյսլիի թանգարանում[20][21]։ Նա իր 60 տարվա կարիերայի ընթացքում ազդեց բազմաթիվ բրուտագործների վրա և զարգացրեց շատ հնարամիտ վառարանների հետ աշխատելու մեթոդներ[22]։ Նրա ստուդիան տեղափոխվեց և վերակառուցվեց 2009 թվականին բացված Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի նոր կերամիկական պատկերասրահում։ 1960 թվականից մինչև 1971 թվականը Քեմբերվելի արվեստի դպրոցում դասավանդելուց հետո նրան շնորհվել է Dame Commander (DCE) կոչում[23]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Ռի» հոդվածին։ |
|