Գյուղ | |||
---|---|---|---|
Կալավան | |||
ադրբ.՝ Kalavan ադրբ.՝ Əmirxeyir ռուս.՝ Амирхеир | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Կրասնոսելսկի շրջան և Ղազախի գավառ | ||
ԲԾՄ | 1600 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼117 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Կալավան, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։
Կալավան բնակավայրը հիմնադրվել է 1800-ական թվականներին։ Մինչև Հայաստանի անկախությունը այն կոչվել է Ամրխեր, իսկ 1991 թվականից՝ Կալավան։
Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմական մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դամբարանադաշտեր (Կալավան–1, Կալավան-2), XIV-XVII դարերով թվագրվող գերեզմանոց, բազմաթիվ խաչքարեր, քարե դարի բնակավայր։
Կալավան-1 և Կալավան-2 հնագիտական հուշարձանները վերաբերում են քարե դարին։ Կալավան-1 հուշարձանը թվագրվում է 14-րդ հազարամյակով, իսկ Կալավան-2-ը՝ 34 200 տարեկան է։
Գյուղը տեղակայված է Բարեբեր գետի ափին՝ մարզկենտրոն Գավառից 107 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։
Մինչև 1988-1989 թթ. Կալավանը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4]։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնք գաղթել են նույն տարիներին Խորհրդային Ադրբեջանի Շամքորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից։ Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կալավանի մշտական բնակչությունը կազմել է 117, առկա բնակչությունը՝ 108 մարդ[5]։ Կալավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 333)։ ![]() |
|