Կարա Հորգան | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Ծննդավայր | Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի Դրամա Սենթր և Bishop Luffa School, Chichester? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Կարա Հորգան (անգլ.՝ Cara Horgan), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասանուհի։ Նրան առավել հայտնիություն են բերել «Զոլավոր գիշերազգեստով տղան» և «Ստալինի մահը» ֆիլմերում խաղացած դերերը։
Կարա Հորգանը սովորել է Լոնդոնի դրամատիկական կենտրոնում։ Նկարահանվել է ՄաքԴոնալդսի, «Rightmove»-ի և «Spec Savers»-ի գովազդներում։
Կինոյում առաջնելույթել է 2004 թվականին «Ազատամիտը» ֆիլմում էպիզոդիկ դերի շնորհիվ։ Առաջին նշանավոր դերը «Զոլավոր գիշերազգեստով տղան» ֆիլմում խաղացած Մարիայի դերն է։ Այդ ժամանակից ի վեր նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում և հեռուստասերիալում[1]։
2008 թվականից ի վեր խաղացել է նաև Ազգային արքունական թատրոնի, «Բրիսթոլ Օլդ Վիկ» թատրոնի թատերական բեմադրություններում[2][3]։ Նրա առաջին դերը եղել է «Գեյթ» թատրոնի «Գեդդա» ներկայացման մեջ[4]։
2016 թվականին նկարահանվել է «Years & Years» խմբի «Desire» տեսահոլովակում[5]։
2017 թվականին «Ստալինի մահը» ֆիլմում խաղացել է Լիդիա Տիմաշուկի դերը։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | «Ազատամիտը» | The Libertine | թատերախմբի դերասանուհի |
2005 | ս | ««Ռոթերս» ակումբ» | The Rotters' Club | Քլեր Նյուման |
2005 | ս | «Մահից հետո» | Afterlife | Վերոնիկա Վաս |
2006 | ս | «Ջեյն Էյր» | Jane Eyre | Էլայզա Ռիդ |
2006 | ս | «Ռոմանտիկները» | The Romantics | Մերի Շելլի |
2007 | ս | «Ընկած հրեշտակ» | Fallen Angel | Ջոաննա |
2007 | ս | «Պիպ Շոու» | Peep Show | Ավրորա |
2007 | ս | «Լուռ վկա» | Silent Witness | Աննա Հոլանդ |
2007 | հֆ | «Տիկնայք և պարոնայք» | Ladies and Gentlemen | Էմիլի |
2008 | ֆ | «Զոլավոր գիշերազգեստով տղան» | The Boy in the Striped Pyjamas | Մարիա |
2009 | ս | «Լյուիս» | Lewis | Էլիս Վիշարտ |
2009 | ֆ | Canacucho | տիկին Ռիչարդսոն | |
2009 | կֆ | «Եղիր լավը» | Be Good | Ջոաննա |
2010 | կֆ | «Վախկոտները և հրեշները» | Cowards & Monsters | երկրպագուհի 73 |
2011 | ս | «Հարություն առած մեռելները» | Waking the Dead | երիտասարդ Լյուսի Քրիստի |
2011 | կֆ | «Որտեղ կա ծուխ» | Where There's Smoke | Քեյթ |
2011 | ս | «Կարգ ու կանոն. Լոնդոն» | Law & Order: UK | Էլիզաբեթ Լեթներ |
2012 | ֆ | «Հարսանեկան տեսանյութ» | The Wedding Video | Ռոքսի |
2012 | ս | «Պատանի բժշկի գրառումները» | A Young Doctor's Notebook & Other Stories | Կլառա |
2013 | ս | «Ջո» | Jo | Մառլա |
2013 | ս | «Շրջանում» | Common Ground | Սյուզի |
2016 | ս | «Սպանություններ Միդսոմերում» | Midsomer Murders | Ռեյչել Մոնքֆորդ |
2017 | ֆ | «Ստալինի մահը» | The Death of Stalin | Լիդիա Տիմաշուկ |
2017 | ֆ | «Անհնազանդություն» | Disobedience | Միսս Շայնբերգ |
2018 | ս | «Հերոս» | Genius | Էլիս Բ. Տոկլաս |
2019 | ս | «Ազատության արևմուտք» | Բնօրինակ անունը հասանելի չէ | West of Liberty / Ջինի Ջոնսոն |
2019 | ս | «Դավաճանները» | Traitors | Ռեյ Սևիթ |
2019 | ս | «Գովազդային գործակալ» | Flack | Կամիլա |
|