Կարին Շուբերտ

Կարին Շուբերտ
գերմ.՝ Karin Schubert
Ծնվել էնոյեմբերի 26, 1944(1944-11-26)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  Իտալիա
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, կինոդերասանուհի և մոդել
Համատեղ ապրող(ներ)Giacomo Agostini?

Կարին Շուբերտ (գերմաներեն՝ Karin Schubert, ամբողջ անունը՝ Կարին Յոհաննա Շուբերտ (Karin Johanna Schubert, նոյեմբերի 26, 1944(1944-11-26)[1][2], Համբուրգ, Նացիստական Գերմանիա), գերմանացի կինոդերասանուհի և մոդել, ով հիմնականում նկարահանվել է իտալական ֆիլմերում։ Երեսուն տարեկանում սկսել է նկարահանվել էրոտիկ, իսկ 1980-ական թվականների կեսերից՝ պոռնոգրաֆիական ֆիլմերում։

Կենսագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարին Շուբերտը ծնվել է Համբուրգում։ Երիտասարդ տարիներին իր կապտաչյա շիկահերի արտաքինը և 170 սմ հասակը թույլ էին տալիս, որպեսզի նա հանդես գար որպես մոդել։ Նա լուսանկարվում էր զանազան ամսագրերի համար և նկարահանվում գովազդային հոլովակներում։ Այդ տարիներին ամուսնացել էր Opel-ի ներկայացուցչի հետ և ունեցել մեկ որդի։ 1960-ական թվականների կեսերից, դերասանական կարիերա ստեղծելու նպատակով տեղափոխվել է Իտալիա և նկարահանվել իտալական մարտաֆիլմերում։

Կարին Շուբերտի մասնակցությամբ առավել հաջողված ֆիլմերից էին Ժերար Ուրիի «Վեհանձնության մոլուցք» (1971թ.) կինոնկարը` Լուի դը Ֆյունեսի, Իվ Մոնտանի և Ալիս Սափրիչի մասնակցությամբ, Էդվարդ Դմիտրիկի «Կապույտ մորուքը» (1972թ.) կինոնկարը` Ռիչարդ Բարթոնի, Ռաքել Ուելչի և Վիրնա Լիզիի մասնակցությամբ, Իվ Բուասսեի «Առևանգում Փարիզում» (1972թ.) կինոնկարը` Ժան-Լուի Տրենտինյանի, Միշել Պիկոլիի և Ջան Մարիա Վոլոնտեի մասնակցությամբ, ինչպես նաև Բրունո Կորբուչչիի «Երեք հրացանակիրները Վայրի Արևմուտքում» (1973թ.) կինոնկարը։ Հետագայում նա սկսեց նկարահանվել էրոտիկ կինոկատակերգություններում, որոնցից առավելապես հայտնի էր «Ուբալդա. Մերկ և կրակոտ» (1972թ.) կինոնկարը` Էդվիժ Ֆենեկի մասնակցությամբ։

Կարին Շուբերտի միամիտ և դեպի իրեն ձգող արտաքինը անտարբեր չի թողել ռեժիսոր Ջո Դ'Ամատոյին, ով նրան տարավ էրոտիկ կինոյի նկարահանման հրապարակ։ Այդ ժանրի առավել հայտնի ֆիլմերից էին «Սև Էմմանուելը» (1975թ.), «Բժշկուհին սավանների տակ» (1976թ.) և «Սև Էմմանուել. Աշխարհի շուրջը» (1977թ.) կինոնկարները, որտեղ նրա խաղընկերուհին Լաուրա Գեմսերն էր։

1985 թվականից Կարին Շուբերտը անցում կատարեց դեպի պոռնոգրաֆիա` նկարահանվելով և ֆիլմերում, և ամսագրերի համար։ Դրա պատճառը ֆինանսական դժվարություններն էին, որոնք կապված էին որդուն թմրամոլությունից բուժելու ծախսերի հետ։ Որդին հաճախ էր նրան ծեծում։ Հետագայում, Կարին Շուբերտը հեռուստատեսությամբ դատապարտել էր այն ամենը, ինչի միջով նա անցել էր` պոռնոաստղ դառնալու ճանապարհին։ Նա կնքել էր իր համար բավականին շահավետ պայմանագիր։ Բացի ամենամյա 180 000 գերմանական մարկ հոնորարից, նա հասել էր նրան, որ այդ ֆիլմերում պետք է բացառվեին զոոֆիլիայի և անալային սեքսի սյուժեները, պահանջելով նաև, որպեսզի իր զուգընկերները լինեին միայն սպիտակամորթներ։ Հիմնականում նա նկարահանվում էր իտալական պոռնոֆիլմերում։ 1994 թվականին, կապված տարիքի հետ, նա լքեց պոռնոարդյունաբերությունը` նկարահանվելով մոտ 24 ֆիլմերում և աշխատանքի անցավ հեռախոսային սեքս-ծառայությունում։

1994 թվականի սեպտեմբերի 1-ին, միայնությունից և աղքատությունից ընկճված լինելու արդյունքում, Կարին Շուբերտը փորձել է ինքնասպան լինել` ընդունելով բարբիտուրատներ և օղի, սակայն ժամանակին նրան նկատել և փրկել են հարևանները։ Հեռուստատեսությամբ իր հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ 11 տարեկանում իր հոր կողմից ենթարկվել է սեռական ոտնձգությունների և նշել. «Ես չունեմ ընտանիք, ընկերներ, փող և ապագա։ Ես ցանկանում էի մեռնել, քանի որ իմ կյանքն արդեն կործանված է և ես բաց եմ թողել ամեն ինչ։ Մարդկանց համար, ես պարզապես պոռնիկ եմ»։ 1996 թվականին նա երկրորդ անգամ է ինքնասպանության փորձ կատարել` այս անգամ թունավորվելով ավտոմեքենայի շմոլ գազով։ Արդյունքում` կրկին նրան փրկել են, որից հետո, մի քանի շաբաթ գտնվել է առողջական ծանր վիճակում։

Ներկայումս Կարին Շուբերտը իր շների հետ միասին բնակվում է Մանցիանա համայնքում։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1968 Ես քեզ սիրում եմ Io ti amo -
1970 Ծաղրուծանակ Satiricosissimo շիկահեր աղջիկ
1970 Գործընկերները Vamos a matar, compañeros Զաիրա
1970 Ամուսնացած քահանան Il prete sposato -
1971 Վախի պաղ աչքերը Gli occhi freddi della paura Ակումբի դերասանուհի
1971 Սարսափի ժամերը Ore di terrore Վերա
1971 Վեհանձնության մոլուցք La folie des grandeurs թագուհի Մարիա Աննա Պֆալց
1971 Ներեցեք, նա վճարու՞մ է հարկերը Scusi, ma lei le paga le tasse? Ֆաբրիցիա
1972 Կապույտ մորուքը Bluebeard Գրետա
1972 Առևանգում Փարիզում L'attentat Սաբինա
1972 Ուբալդա. Մերկ և կրակոտ Quel gran pezzo della Ubalda tutta nuda e tutta calda Ֆիամմա
1972 Արգելված պատմվածքներ` առանց շորերի և կապիչների Racconti proibiti... di niente vestiti -
1973 Պատիժ La Punition Բրիտ
1973 Երեք հրացանակիրները Վայրի Արևմուտքում Tutti per uno... botte per tutti -
1974 Աստված իմ, որքան եմ ես ցածրացել Mio Dio, come sono caduta in basso! Էվելին
1974 Վախի տունը La casa della paura Մարիա
1974 Կործանվածը L'ammazzatina Եվա
1975 Սև սիրամարգը Il pavone nero Լաուրա
1975 Սև Էմմանուելը Emanuelle nera Էնն Դանիելի
1976 Բժշկուհին սավանների տակ La dottoressa sotto il lenzuolo Լաուրա Բոնետի
1976 Երբ ամուսինները գնում են պատերազմ Cuando los maridos se iban a la guerra Բեատրիս
1976 Մահը հետապնդում է Մոնիկային La muerte ronda a Mónica Ելենա
1976 Ձվածեղ իտալական ձևով Frittata all'italiana -
1977 Սև Էմմանուել. Աշխարհի շուրջը Emanuelle - Perché violenza alle donne? Կորա Նորման
1979 Բուժքույրը զինվորական հիվանդասենյակում L'infermiera nella corsia dei militari Եվա
1979 Յուրահատուկ կինը Une femme spéciale Յասմինա
1983 Սև Վեներան Black Venus Մարիա
1984 Հաննա Դ. - Աղջիկը Վոնդել պուրակից Hanna D. - La ragazza del Vondel Park Հաննայի մայրը
1984 Հովազների ջոկատը Panther Squad Բարբարա
1987 Բոլորը ցանկանում են Կարինին Altri desideri di Karin -
1987 Մարինա. Կրակոտ հեշտամոլը Il vizio nel ventre -
1993 Կարմիր Գլխարկի էրոտիկ ճամփորդությունները Le avventure erotix di Cappuccetto Rosso տատիկ
1993 Երեք խոզուկները Le tre porcelline մայր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Շուբերտ» հոդվածին։