Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գյուղ | |||
---|---|---|---|
Կոռնիձոր | |||
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տեղ (համայնք) | Տեղ համայնք[1] | ||
Մակերես | 24,18 կմ² | ||
ԲԾՄ | 1190 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1100[2] մարդ (2011) | ||
Խտություն | 55 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | կորնիձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Կոռնիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գորիսից մոտ 16 կմ հյուսիս-արևելք, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու աջ կողմում, ծովի մակարդակից մոտ 1190 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 106 կմ։
Պատմական Սյունիքի հնագույն բնակատեղերից է Կոռնիձոր գյուղը։ Գյուղը չորս անգամ անվանափոխվել է։ Ամենահին գյուղի անվանումը եղել է Խորեա (Խորանա) կամ Խորեայ, որի անվանումը մինչ այսօր պահպանվում է։ Դա իրենից ներկայացնում է մի կիրճ, որտեղ 80-100 մետր բարձրության վրա փռված են քարանձավներ, մոտ 40 հատ։ Քարանձավը միջին չափսի է, ամեն մի քարնձավում կարող են տեղավորվել 20-25 մարդ։
Դարերի հետ. խոր-խոր ձորերում ապրել է Կոռնիձորը։ Դարերի հետ կնճիռներ են գոյացել նրա դեմքին, արցունք է կաթել նրա «աչքերից» ու բարձրացել խավարը։ Դարը փոխվել էր, եկել էր նորը և նրա շառաչն միախառնվել էր նաև Կոռնիձորի շունչը։ Գյուղը դարձել էր նոր կյանքի համար մարտնչողների ճամբար, որի մեջ կոփվում էր կոռնիձորցու պատիվն ու հպարտությունը։ 1941 թվականի հունիսի 22-ին սկսեց պատերազմը։ Պատերազմը սկսվեց գյուղի ոչ հետու, բայց լուրը շատ արագ հասավ գյուղի բնակիչներին։ Ռազմաճակատ գնացին և՛ կամավորներ, և՛ զինկոմիսարիատից եկածներ։ Դրանից հետո վերջացավ Կոռնիձորի խաղաղ կյանքը։ Պատերազմական տարիների ընթացքում միայն կոլտնտեսություը ռազմաջակատ էր ուղարկել 52000 տոննա հացահատիկ, 2800 ցենտներ միս, 350 ցենտներ բուրդ և 1 միլիոն 750 000 ռուբլի դրամ։
1949 թվականին ստալինյան բռնադատմանը ենթարկվեցին Մինաս Գյուլջհանանցի, Մուխան Զանքունցի, Սարգիս Զռահանանցի, Կոլյա Մաբաբունցի ընտանիքները և Աքսորվեցին Ալթա։ Սակայն նրանք հետո արդարացվեցին և վերադարձան գյուղ, արդեն Ստալինի մահից հետո՝ 1965 թվականին յոթամյակի վերջին տարում, կոլտնտեսությունը (նոր թղթադրամով) ստացավ 337000 ռուբլ դրամական պարգև։ 1967 թվականին գյուղը գազ էր մատակարարում, նաև սկսեց տարածվել հեռախոսային ցանցը։ Արդեն իսկ սկսեց գործել հեռուստացույցը։ Անբասիր աշխատանք կատարելու համար մի շարք մարդիկ արժանացան մեծ պարգևների։ Նրանք էին՝ Սմբատ Կարապետյանը, Հարություն Մայիլյանը, Անդրանիկ Սրապյանը, Վաղարշակ Սիմոնյանը, Գավրուշա Բալասանյանը, Հովսեփ Հարությունյանը, Հայրապետ Բաբաջանյանը, Սիրան Մայիլյանը, Ռուբեն Սիմոնյանը, Արսեն Գալստյանը, Խաչատուր Բաբայանը, Լևոն Դավթյանը, Բագում Հովհաննիսյանը, Ռաֆիկ Բալյանը, Շամխալ Սահակյանը, Անդրանիկ Սողոմոնյանը։
1971 թվականին Կոռնիձորում կառուցվեց դպրոցի մի նոր շենք, որտեղ սովորում էին շուրջ 421 աշակերտ, իսկ 1973 թվականին արդեն շահագործվեց ուսուցչի տունը։ 1975 թվականին կառուցվեց հսկա մշակույթի պալատը՝ իր գրադարանային բաժանմունքով[4]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կոռնիձորի մշտական բնակչությունը կազմել է 1100, առկա բնակչությունը՝ 1009 մարդ։ Գյուղը գերազանցապես բնակեցված է եղել հայերով[5], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5][6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 491 | 1099 | 1228 | 981 | 1049 | 1022 | 1279 | 1252 | 1147 | 1072 | 1207 | 1100[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, խաղողագործությամբ, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ։
Կոռնիձորի Սբ. Հովհաննես եկեղեցին XVIII-XIX դարերի կառույց է։ Կոռնիձորի շրջակայքում պահպանվել են քարայր-կացարաններ և գյուղատեղիներ
Գյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մսուր-մանկապարտեզ։