Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Մասն է | Հաճարենու կուսական անտառներ Կարպատներում և Եվրոպայի այլ տարածքներում |
Երկիր | Գերմանիա[1] |
Վարչատարածք | Küstengewässer einschließlich Anteil am Festlandsockel?, Lohme?, Sassnitz? և Sagard? |
Հիմնվել է | հոկտեմբերի 1, 1990 |
Մակերես | 3070 հեկտար[1] |
Անվանված է | Jasmund? |
Անդամակցություն | Föderation der Natur- und Nationalparke Europas (Föderation EUROPARC) e.V.?[2] |
Յասմունդ (իսպ.՝ Parque nacional de Jasmund), բնական արգելավայր Յասմունդ թերակղզու վրա, Ռյուգեն կղզու հյուսիսարևելյան հատվածում, Մեկլենբուրգ Վորպոմերնում, Գերմանիա։ Այստեղ է գտնում է Գերմանիայում ամենամեծ կավճե զառիթափը` գերմ.՝ Königsstuhl-ը։ Այս զառիթափը Բալթիկ ծովից բարձր է 161 մետր։ Զառիթափի ետևում գտնվող հաճարենու անտառները ազգային պարկի մի մասն են։
Ունի 30 քառ․ կմ տարածք․ սա Գերմանիայի ամենափոքր ազգային պարկն է։ Պարկը հիմնադրվել է 1960 թվականին Արևելյան Գերմանիայի վերջին կառավարության կողմից, նախքան Գերմանիայի վերամիավորումը։
2011 թվականի հունիսի 25-ին հաճարենու անտառն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում` ընդգրկելով Կարպատների և Գերմանիայի հնագույն հաճարենու անտառները։
Կավճե զառիթափերը առերևույթ Էրոզիայի չեն փլուզվում։ Ամեն փոթորիկի հետ, զառիթափի որոշ մասեր ընկնում են, այդ թվում են ժայռերը, սպունգների, ոստրերի ու ծովոզնիների մնացորդները։
Զառիթափի ամենափառահեղ մասը Կյոնիգշտուլն է, որն ունի 118 մետր բարձրություն։ Ամենագեղատեսիլ և ամենահայտնի կավճե հանքելուստը Wissower Klinken է, որը փլուզվել է Բալթիկ ծովում 2005 թվականի փետրվարի 24-ին՝ կլիմայական պայմաններից, սողանքների և գարնան հալոցքների պատճառով[3]։
Յասմունդ ազգային պարկը հատուկ երկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ, շատ հազվագյուտ բույսերի և կենդանիների հայրենիքն է։
Զառիթափի ետևում գտնվող Շտուննիցա անտառներում կան բազմաթիվ հովիտներ, որոնց մեծ մասը գոյություն է ունեցել սառցե դարաշրջանում[4]։ Տարածքում հայտնաբերվել են բույսերի լայն շրջանակ, օրինակ՝ սև լաստենին, եվրոպական վայրի խնձորենին, վայրի արոսենին, հատապտղային կենին ու խոլորձը։
Պարկում թռչուններից բնակվում են սպիտակապոչ արծիվները, ծղնիները, քաղաքային ծիծեռնակները և սապսանները։
Սկսած 1934 թվականից՝ ստեղծման օրից ի վեր, Յասմունդի ազգային պարկը ամեն տարի մեծ մասսայականություն է վայելել հարյուր հազարավոր այցելուների կողմից։ Ազգային պարկի կառավարության գլխավոր խնդիրներից մեկն է ապահովել պարկի կենդանական տեսակների պահպանությունը, միևնույն ժամանակ՝ այցելուներին թույլ տալով պատկերացում կազմել տեղի բնության մասին։ 2004 թվականին բացվել է այցելուների կենտրոնը՝ Կյոնիգշտուլ ազգային պարկ կենտրոնը։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասմունդ ազգային պարկ» հոդվածին։ |
|