Ոսկետափ | ||
Երկիր | Հայաստան | |
---|---|---|
Մարզ | Արարատի | |
Գյուղ | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1873[1] թ. | |
Մակերես | 22,01 կմ² | |
ԲԾՄ | 840 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 4808[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Ոսկետափ (նախկին անվանումը՝ Շիրազլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևմուտք։ Մարզկենտրոնից գտնվում է 10 կմ հեռավորության վրա։
Նախկինում կոչվել է Շիրազլու, այլ տարբերակներով` Շիրազ կամ Շիրազանլու։ Ոսկետափ է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[3]։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում՝ ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ոսկետափի մշտական բնակչությունը կազմել է 4808, առկա բնակչությունը՝ 4409 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[4]։ 1988-1989 թթ. գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած 461 տուն հայեր[3]։
Ոսկետափի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 150 | 451 | 398 | 1181 | 2161 | 3338 | 3867 | 3826 | 4677 | 4808[2] |
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 1888 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկետափ» հոդվածին։ |
|