Գյուղ | |||
---|---|---|---|
Սիփան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Ալագյազ (համայնք) | ||
Գյուղապետ | Թենգիզ Մամոյան | ||
Այլ անվանումներ | Թամբ, Պամբ, Պամբակ, Պամբ, Փամբակ, Փամբ Քրդի | ||
Մակերես | 11.76 կմ² | ||
ԲԾՄ | 2100 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 275[1] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր, Եզդիներ | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Սիփան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում։
Գյուղը հիմնադրվել է 1870-ական թվականներին։
Նախկինում Պամբ Քրդական անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։
Հնում կոչվել է Թամբ, Պամբ, Պամբակ, Պամբ, Փամբակ, Փամբ Քրդի անվանումներով։ Սիփան է վերանվանվել 1978 թվականին[3]։
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին։ Գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Գյուղում տարբեր ժամանակերում տարբեր է եղել ազգային կազմի համամասնությունը։ Ներկայումս էլ մեծ բաժին ունեն քրդերը (եզդիները), որոնք տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից և Կարսի մարզից։
Սիփանի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Գյուղն ունի 48 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
|