Սվեն Ֆոյն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1809[1] |
Ծննդավայր | Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա[2] |
Մահացել է | նոյեմբերի 30, 1894[1][3] (85 տարեկան) |
Մահվան վայր | Nøtterøy, Վեստֆոլ, Նորվեգիա[4] |
Գերեզման | Nøtterøy[5] և Tønsberg old churchyard[1][6] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գործարար և whaler |
Ամուսին | Elise Wærenskjold?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Svend Foyn Վիքիպահեստում |
Սվեն Ֆոյն (նորվ.՝ Svend Foyn, հուլիսի 9, 1809[1], Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա[2] - նոյեմբերի 30, 1894[1][3], Nøtterøy, Վեստֆոլ, Նորվեգիա[4]), նորվեգացի գյուտարար, նավային և կետորսական նավերի մագնատ։ Առաջին հերթին հայտնի է իր հարպունային նետի գյուտով, որը հանդիսանում է համաշխարհային պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը կետորսության տարածման ու ընդարձակման գործում[8]։
Սվեն Ֆոյնը ծնվել է 1809 թվականի հուլիսի 9-ին Թյոնսբերգում։ Նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ բավականին քիչ են պահպանվել։ Հայրը Լաուրենտի Ֆոյնն էր, իսկ մայրը՝ Բենտրե Ագերը։ 1839 թվականին Սվեյն Ֆոյնը ամուսնանում է Էլիս Ամալի Թվիդի հետ։ Այդ կնոջից ապագա գյուտարարը ամուսնալուծվում է 1842 թվականին, սակայն մինչև կյանքի մայրամուտն ու վախճանը ջերմ հարաբերությունների մեջ եղավ նրա հետ։ Էլիս Ամալին հետո տեղափոխվում է Միացյալ Նահանգներ և հայտնի բանաստեղծուհի ու Թեքսաս նահանգի հետազոտող է դառնում։
1849 թվականին Սվեն Ֆոյնը ամուսնանում է Մագդալինա Մարգրեթ Բյուլի հետ, որի հետ ապրեց ցկյանս[9]։
Սվեն Ֆոյնի կյանքի ամենահայտնի իրադարձությունը, որը թերևս հեղափոխական նշանակություն ունեցավ ամբողջ աշխարհում, համարվում է հարպունային կետորսական թնդանոթի հայտնագործությունը։ Այն բավականին դյուրացրեց կետորսությամբ զբաղվողների վտանգները[10]։ Իր գյուտը Սվեն Ֆոյնը արտոնագրում է 1870 թվականին[11]։ Շուտով նրա հայտագործությունից սկսեցին օգտվել ոչ միայն հայրենի Նորվեգիայի կետորսները, այլև Միացյալ Թագավորության, Ռուսաստանի, Ճապոնիայի և այլ ծովային երկրների կետորսները[12]։
Բացի վերոնշյալ գյուտից, Սվեն Ֆոյնը նաև առաջին կետորսական նավն է վերաձևափոխել շոգեմեքենայով շարժիչի համար, որը ունակ էր բացել ժամում 13 կիլոմետր/ժամ[13] արագության։
Սվեն Ֆոյնին Նորվեգիայի կառավարությունը պարգևատրել է Սուրբ Օլաֆի շքանշանով դեռևս 1853 թվականին։ Իսկ 1893 թվականին նաև Մեծ խաչի շքանշանով է պարգևատրվում հայտնի գյուտարարը։
Բացի գյուտարարի և արդյունաբերողի գործունեությունից, Սվենը հանդես է եկել նաև որպես պիոներ, ով բարձրացրել է աշխատակիցների սոցիալական պայմանները։ 1857-ից 1870 թվականներն ընկած ժամանակահատվածում նրա անձնական միջոցներով իր աշխատակիցների համար կառուցվել է մեծ բնակարանային համալիր։
Սվեն Ֆոյնի կողմից է բացվել Նորվեգիայում առաջին մանկապարտեզը։
Այն տունը, որտեղ անցկացրել է իր մանկությունը գյուտարար ու արդյունաբերող Սվեն Ֆոյնը, այժմ պահպանվում է Նորվեգիայի կառավարության կողմից որպես պատմական հուշարձան։ Սա Թյոնսբերգում միակ պահպանված 18-րդ դարի կառույցն է[14]։
Անդերս Սվյորի կողմից քանդակված Սվեն Ֆոյնի հուշարձանը տեղադրվել է 1915 թվականին հայրենի քաղաք Թյոնսբերգում[15][16][17]։
Նրա անունով շատ աշխարհագրական օբյեկտներ են անվանվել Արկտիկայում և Անտարկտիդայում[18][19]։
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվեն Ֆոյն» հոդվածին։ |
|