Ստեպան Նիկոլաևիչ Խալտուրին (ռուս.՝ Степан Николаевич Халтурин, դեկտեմբերի 21 1856 (հունվարի 2 1857), Ժուրավլի, Օռլովսկի շրջան, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - մարտի 22 (ապրիլի 3), 1882, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս բանվոր, հեղափոխական ահաբեկիչ, Ձմեռային պալատի (1880) և մի շարք այլ ահաբեկչության գործողությունների կազմակերպիչ-իրականացնող, «Ռուս բանվորների հյուսիսային միություն» կազմակերպության հիմնադիր։
1875 թվականին դարձել է Պետերբուրգի «Ընկերների միության» անդամ։ Վ. Օբնորսկու հետ ստեղծել և ղեկավարել է «Ռուս բանվորների հյուսիսային միությունը» (1878 - 1880)։ 1879 թվականին հարել է «Նարոդնայա վոլյա» կազմակերպությանը։ 1880 թվականի փետրվարին Ձմեռային պալատում անհաջող մահափորձ է կատարել Ալեքսանդր II-ի դեմ։ 1882 թվականին Օդեսայում աշխատել է «Օդեսայի բանվորական խմբի» կազմակերպման համար։ Ն. Ժելվակովի հետ նախապատրաստել է զինվորական դատախազ Ստրելնիկովի սպանությունը։ Մահապատժի է ենթարկվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|