Քրիստոֆ Վիլլեմ | |
---|---|
Քրիստոֆ Վիլլեմը 2012 թվականի մարտին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Christophe Willem |
Ի ծնե անուն | Christophe Durier |
Նաև հայտնի է որպես | Christophe Willem |
Ծնվել է | օգոստոսի 3, 1983[1] (41 տարեկան) Անգեն լե Բեն[2] |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Աշխատավայր | RTL |
Լեյբլ | Columbia Records |
Կրթություն | Փարիզ 8 համալսարան |
Կայք | christophewillem.com |
Christophe Willem Վիքիպահեստում |
Քրիստոֆ Վիլլեմ (ֆր.՝ Christophe Willem, իրական անուն՝ Քրիստոֆ Դյուրե, օգոստոսի 3, 1983[1], Անգեն լե Բեն[2]), ֆրանսիացի երգիչ և 2006 թվականին դարձել է Nouvelle Star 4 եթերաշրջանի հաղթող (ֆրանսիական շոու, որը բացահայտում է երիտասարդ տաղանդներին)։
Քրիստոֆը իր կյանքի մեծ մասը անցակցրել է մի փոքրիկ Վալ դ’Ուազ քաղաքում, որտեղ իր ծնողները աշխատում էին դպրոցում։ Փոքր տարիքում նա զբաղվել է թեթև ատլետիկայով և դաշնամուրի է գնացել։ Դեռահաս տարիքում նա երգել է «Երիտասարդ ձայն» եկեղեցական երգչախմբում։ Արդեն տասնչորս տարեկանում նա ինքն իր համար էր գրում տարբեր երգեր։
Դրանից հետո, երբ Քրիստոֆը որոշում է սովորել էկոնոմիկայում և կառավարման բաժիներում, նա շարունակում է զբաղվել երաժշտությամբ, և արդեն 2004 թվականին տեղի է ունենում նրա դերասանական դեբյուտը, Ռիչարդ Անկոնինի «Ողջը» ֆիլմում, որտեղ նա խաղացել է Անրիի դերը։ Դրանից հետո նրա դերասանական կարիերան չի շարունակվում և նա վերադառնում է համալսարան։
Ի շնորհիվ իր ծնողների և ընկերների աջակցությանը, Քրիստոֆը որոշում է մասնակցել ֆրանսիական Nouvelle Star-ին, որտեղ հանրահայտ երգիչ, երգչուհիները բացահայտում են երիտասարդ տաղանդներին։ Կատարելով բրիտանական երգիչ՝ Des'ree-ի Strong Enough-ը նա քարացնում է ժյուրիին իր ձայնով։ Ստանալով «La Tortue» («Կրիա») մրցանակաը, ֆրանսիական ժյուրի Մարիանա Ջեյմսի կողմից, նա վաստակում է մեծ հեղինակություն և իհարկե հաղթում է այդ մրցույթում։
2007 թվականի ապրիլի 16-ին Քրիստոֆի անդրանիկ ալբոմը եղավ «Inventaire» ալբոմը։ Իսկ առաջին սինգլը թողարկվել է մարտին «Elu Produit De L’annee» անունով։ «Inventaire» ալբոմը գրավում է ֆրանսիական երաժշտական աղյուսակներում բարձր դիրքեր, և նա վաճառվում է մոտավորապես 363 հազար սկավառակների միջոցով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆ Վիլլեմ» հոդվածին։ |
|