Ֆլորենս Էլդրիջ (անգլ.՝ Florence Eldridge, սեպտեմբերի 5, 1901(1901-09-05)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 1, 1988(1988-08-01)[2][3], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասանուհի։ Արժանացել է «Տոնի» մրցանակի՝ լավագույն կնոջ դերի համար, 1957 թվականին «Երկար օրն անցնում է գիշերը» բրոդվեյյան բեմադրության մեջ կատարած դերի համար։
Ծնվել է Բրուքլինում։ Ամուսնացել է դերասան Ֆրեդրիկ Մարչի հետ, միասին ապրել են 1927 թվականից մինչև իր մահը` 1975 թվականը։ Ֆլորենսը հաճախ հանդես է եկել ամուսնու հետ բեմում և կինոյում։
Մահացել է 86 տարեկանում` սրտի նոպայից։ Թաղվել է ամուսնու կողքին։
- «Կատուն և դեղձանիկը»
- «Վեց հերոսներ հեղինակի որոնումներում»
- «Ազգի թշնամին»
- Երկար օրն անցնում է գիշերը
- Մեր ատամների մաշկը
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)