Ֆրանսուա Պինո ֆր.՝ François Pinault | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 21, 1936[1][2][3][…] (88 տարեկան) |
Ծննդավայր | Les Champs-Géraux, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Lycée Saint-Martin? |
Մասնագիտություն | գործարար և արվեստի կոլեկցիոներ |
Ծնողներ | հայր՝ François Pinault?[4], մայր՝ Eugénie Pinault?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | AFEP? |
Երեխաներ | François-Henri Pinault?, Laurence Pinault?[4], Dominique Pinault? և Florence Rogers-Pinault? |
François Pinault Վիքիպահեստում |
Ֆրանսուա Պինո (ֆր.՝ François Pinault, օգոստոսի 21, 1936[1][2][3][…], Les Champs-Géraux, Ֆրանսիա), ֆրանսիացի ձեռնարկատեր, հավաքորդ և մեկենաս։ 2010 թվականին Պինոյի կարողությունը կազմել է 8,7 միլիարդ դոլար, որի արդյունքում նա հայտնվել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի 77-րդ հորիզոնականում[7]։
Ֆրանսուա Պինոն ծնվել է Ֆրանսիայի Բրետան նահանգում՝ փայտավաճառի ընտանիքում, ինչի պատճառով սովորելու ընթացքում ունեցել է դժվարություններ, սակայն նրան մանկուց հետաքրքրել է ձեռներեցությունը։ 16 տարեկանում երիտասարդը լքել է դպրոցը։ Մի քանի տարի աշխատել է Բրետանում և Փարիզում, այնուհետև երեք տարով մեկնել է Ալժիր, որն այդ ժամանակ ֆրանսիական գաղութ էր։ Այնտեղից վերադարձել է մեկնարկային կապիտալով։
Ֆրանսիա վերադառնալուց հետո Պինոն ամուսնացել է իր հոր մատակարարի դստեր՝ Լուիզա Գոտի հետ։ Ամուսնությունը երկար չի տևել, սակայն թույլ է տվել Պինոյին 27 տարեկանում հիմնել իր առաջին ընկերույթունը՝ Pinault group-ը։ Նույն թվականներին երիտասարդ ձեռնարկատերը ընկերացել է Ժակ Շիրակի հետ, ով հետագայում օգնել է Պինոյին։ 1973 թվականի ճգնաժամից կարճ ժամանակ առաջ Պինոն իր ընկերությունը վաճառել է բրիտանացի ներդրողներին 30 միլիոն ֆրանկով, իսկ ճգնաժամից հետո այն հետ է գնել ընդամենը 5 միլիոն ֆրանկով։
1987 թվականին Պինոն գնել է թուղթ արտադրող Chapelle Darblay-ի 75%-ը, և երեք տարի անց վաճառել 525 միլիոն ֆրանկով։ 1989 թվականին նա ընդօրինակել է CFAO-ին, որը զբաղվում է ավտոմեքենաների և դեղորայքի մատակարարմամբ Աֆրիկա։ Նույն թվականին Պինոյի ընկերությունը ներկայացվել է բորսայում։
Ինչպես իր ընկեր Բեռնար Առնոն (LVMH նախագահ), Պինոն ևս կատարել է ներդրում շքեղ ապրանքների արտադրության և վաճառքի ոլորտում։ 1994 թվականին Pinault և Redoute ընկերությունները միաձուլվել են Pinault-Printemps-Redoute կոնցեռնի մեջ (2005 թվականից՝ PPR)։ Միլիոնատերերը ձեռք են բերել Yves Saint Laurent և Bottega Veneta ապրանքանիշերը, Փարիզի առևտրային կենտրոն Printemps-ը, կահույքի արտադրությամբ զբաղվող Conforama-ն և fnac առևտրային ցանցը։ 1999 թվականին Պինոն ստիպված է եղել մրցակցել Առնոյի հետ Gucci նորաձևության տան համար պայքարում, որը 2004 թվականին վերջնականապես տեղափոխվել էր PR տիրույթ։
Ֆրանսուա Պինոն ամուսանցած է, ունի երեք երեխա։ Տղան՝ Ֆրանսուա-Անրին, գլխավորում է PPR ընկերությունը, իսկ նրա որդին՝ Ֆրասուա-Անրի Պինոն, ամուսանացած է մեքսիկացի դերասանուհի Սալմա Հայեկի հետ։
Հարստանալով Պինոն կարողացել է ձեռք բերել արվեստի գործեր։ Նրա անձնական հավաքածուն պարունակում է անվանի վարպետների ավելի քան 2000 աշխատանք, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն, Պիտ Մոնդրիանը, Էնդի Ուորհոլը և Ջեֆ Կունսը։ Իր հավաքածուն Պինոն ցուցադրել է Վենետիկի Պալացցո Գրասսիի պալատում, որը թանգարանի է վերածվել ճապոնացի ճարտարապետ Թադաո Անդոյի կողմից և բացվել է 2006 թվականին։ 2009 թվականին նախկին Punta della Dogana մաքսային շենքում բացվել է նոր թանգարան։
1999 թվականին Պինոն ձեռք է բերել Christie’s աճուրդային տունը, որը զբաղվում է հնաոճ իրերի և արվեստի գործերի վաճառքով։ Պինոյին են պատկանում նաև Շատո Լատուր գինեգործական տնտեսությունը Բորդոյում, Vail Resorts լեռնադահուկային առողջարանները Կոլորադոյում, Մարինայի թատրոնը Փարիզում և «Ռեն» ֆուտբոլային ակումբը։