Ֆրանտիշեկ Հալաս František Halas | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5][…] |
Վախճանվել է | հոկտեմբերի 27, 1949[1][2][3][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխոսլովակիա[3][4][5][…] |
Գերեզման | Cemetery in Kunštát |
Մասնագիտություն | գրող, լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, քաղաքական գործիչ և արձակագիր |
Լեզու | չեխերեն |
Քաղաքացիություն | Ցիսլեյտանիա և Չեխոսլովակիա |
Անդամակցություն | Չեխական գիտությունների և արվեստների ակադեմիա[5] |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Libuše Halasová?[6] |
Զավակներ | Յան Հալաս և Ֆրանտիշեկ Հալաս |
František Halas Վիքիպահեստում |
Ֆրանտիշեկ Հալաս, (չեխ․՝ František Halas, հոկտեմբերի 3, 1901[1][2][3][…], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5][…] - հոկտեմբերի 27, 1949[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][4][5][…]), չեխ բանաստեղծ, 20-րդ դարի չեխ խոշորագույն քնարերգուներից մեկը։
Ծնվել է Մորավիայում։ Տեքստիլ աշխատողի որդի էր։ Հալասը 6 տարեկան էր, երբ մայրը տուբերկուլոզից մահացավ։ Բարձրագույն կրթություն չի ստացել, ծառայել է գրախանութում։ Որպես բանաստեղծ առաջին անգամ հրատարակվել է 1921 թվականին «ձախ» մամուլում, եղել է մի շարք ավանգարդ հրատարակությունների գլխավոր խմբագիր։ 1926 թվականից աշխատել է Պրահայի Օրբիս հրատարակչությունում։ Մտերիմ է եղել պոետիզմին, ընկերացել Վլադիմիր Գոլանի, Յարոսլավ Սեյֆերտի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է դիմադրության շարժմանը, թաքնվել գեստապոյից։ Հաղթանակից հետո ծառայել է տեղեկատվության նախարարությունում, գլխավորել Չեխոսլովակիայի Գրողների միությունը։
Մանկական բանաստեղծությունների հեղինակ է։ Չնայած Հալասը երկար տարիներ համագործակցել է կոմունիստական հրատարակչությունների հետ, 1948 թվականից նրա պոեզիան ուղղափառ կուսակցականների կողմից ենթարկվել է սուր քննադատության։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններ հրատարակվել են միայն նրա մահից հետո։
Մահացել է սրտի քրոնիկ հիվանդության սրացումից։ Թաղված է Քունշտատում։
Թարգմանել է Միքելանջելոյին, Ալեքսանդր Պուշկինին, Ադամ Միցկևիչին, Յուլիա Սլովացկիին, Էնդրե Ադիին, Ժյուլ Լաֆորգին և ուրիշներին։
Հալասի բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Այդ թարգմանությունները կատարվել են ազգային խոշոր բանաստեղծների կողմից։ Հալասի լիրիկան ռուսերեն թարգմանել է Իոսիֆ Բրոդսկին։