«911» | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագայի սինգլը | ||||
«Chromatica» ալբոմից | ||||
Թողարկված | Սեպտեմբերի 18, 2020 | |||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ | |||
Ձայնագրված | 2019, Henson Recording Studios ստուդիա | |||
Ժանր | ||||
Երգահան | ||||
Տևողություն | 2:52 | |||
Լեյբլ | Interscope | |||
Պրոդյուսեր |
| |||
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«911», ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը, որը ձայնագրվել է որպես նրա վեցերորդ՝ «Chromatica» ստուդիական ալբոմի ութերորդ երգ և թողարկվել է միաժամանակ՝ 2020 թվականի մայիսի 29-ին։ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկվել է որպես ալբոմի երրորդ սինգլ՝ ուղեկցող երաժշտական տեսահոլովակի հետ միասին։ Երգին նախորդում է «Chromatica II» երգի գործիքային պրելյուդը։ Երգը գրել են անձամբ Լեդի Գագան, Ջասթին Թրենտերը, BloodPop-ը և Madeon-ը, իսկ վերջին երկուսն օգնել են պրոդյուսերավորել երգը Բենջամին Ռայսի հետ համատեղ։ Երգը համադրում է այնպիսի ժանրեր, ինչպիսիք են եվրոդիսկոն, սինթիփոփը և էլեկտրոփոփը՝ ֆանկի և տեխնոյի որոշակի ազդեցությամբ։ Տեքստում Գագան խոսում է հոգեմետ դեղեր ընդունելու մասին։
Բազմաթիվ երաժշտական քննադատներ երգն անվանել են ալբոմի լավագույն երգերից մեկը՝ բարձր գնահատելով ինչպես դրա արտադրանքը, այնպես էլ երգի տեքստը։ Նաև նշվել է «Chromatica II» և «911» երգերի միջև սահուն անցումը, որը, ալբոմի թողարկումից հետո, մեմ է դարձել։ «911» երգը Գագան կատարել է 2020 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ՝ որպես ելույթի խառնուրդի մի մաս։
«911» երգը մանրամասնորեն նկարագրում է Գագայի վերաբերմունքն իր հոգեմետ դեղի՝ օլանզապինի նկատմամբ[1]։ Գագան պատմել է՝ «Ես հոգեմետ դեղեր եմ ընդունում։ Եվ դա այն պատճառով, որ ես միշտ չեմ կարող վերահսկել այն, ինչ անում է ուղեղս։ Ես գիտեմ դա։ Եվ ես պետք է այս գործընթացը դադարեցնելու համար դեղեր ընդունեմ»[1]։
Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում պրոդյուսեր BloodPop-ը հաստատել է, որ երբ Գագան ձայնագրում էր երգը, նա պնդում էր, որ ստուդիայում մութ լինի և որ նա կեղծամ կրի՝ որպեսզի իրեն մեկ այլ մարդ զգա, քանի որ նա ցանկանում էր «կրկին վերապրել այն ամենը, որի մասին խոսում է երգի տեքստում՝ յուրաքանչյուր նոր դուբլում»[2]։ Համահեղինակ և պրոդյուսեր Madeon-ը հավելել է, որ նրանք ցանկանում էին, որ արտադրությունն ավելի հանգիստ լինի, քանի որ «տեքստում այնքան կյանք և ազդեցություն կա, որ ուզում ես դուրս շպրտել և թողնել, որ նրանք շնչեն։ Պետք չէ դրանք խեղդել»[2]։
«911»-ը հիմնականում համադրում է եվրոդիսկո, սինթիփոփ[3][4] և էլեկտրոփոփ ժանրերը[3]։ Երգում Գագան օգտագործում է միօրինակ[5], ռոբոտանման վոկալային էֆեկտներ՝ ինդուստրիալ հնչյունային սինթեզատորով, ինչպես նաև տեխնոյի և ֆանկի[6] ու «տրիպե» փսիխոդելիկ ոճերի կրկներգ[7]։
Billboard ամսագրին տված հարցարզույցի ժամանակ, որը հրապարակվել է 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, Գագան հաստատել է, որ օգոստոսին երգի համար տեսահոլովակ է նկարահանել[8]։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինխը, որը հայտնի է որպես R.E.M. խմբի՝ «Losing My Religion» երգի տեսահոլովակի ռեժիսոր, որը 1991 թվականին արժանացել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության մրցանակի։ «911» տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ՅուԹյուբում՝ Երևանի ժամանակով ժամը 20։00-ին[9]։
Տեսահոլովակը ոգեշնչված է սովետական ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 1969 թվականի «Նռան գույնը» ֆիլմից։ Մասնավորապես, Գագան տեսահոլովակում հայտնվում է նուռերով շրջապատված, տեսարաններից մեկում տեսանելի է ֆիլմի պաստառը, շատ դրվագներ հղում են ֆիլմի տեսարաններին։ Սինխը Փարաջանովին բազմիցս անվանել է իր հիմնական գեղագիտական ոգեշնչումներից մեկը[10]։
2020 թվականի օգոստոսի 30-ին, MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ Գագան «Chromatica» ալբոմից տարբեր երգեր է կատարել, ներառյալ «911» երգը։ Ելույթը սկսվել է նրանով, որ Գագան նստած էր բազմոցի վրա և դիտում էր VMA մրցանակաբաշխությունը 90-ականների ոճով։ Դրանից հետո նա սահեց մերկ մանեկեններով լի սենյակ, մինչ հնչում էր «Chromatica II»-ի գործիքային պրելյուդը։ Երբ պրելյուդը անցավ «911» երգին, նա միացավ իր պարողներին՝ ելույթի խորեոգրաֆիայի բեմադրության համար[11][12]։ Գագան կրում էր վառ կանաչ բոդի, բաղկացած երկու մասից, ինչպես նաև LED դիմակ[11][13]։
Տվյալները վերցված են Tidal-ից[14]։
Չարթ (2020) | Բարձրագույն դիրք |
---|---|
Australia (ARIA)[15] | 76 |
![]() |
85 |
France (SNEP)[17] | 141 |
Greece (IFPI)[18] | 81 |
Italy (FIMI)[19] | 92 |
Lithuania (AGATA)[20] | 61 |
New Zealand Hot Singles (Recorded Music NZ)[21] | 5 |
![]() |
64 |
Serbia (Radiomonitor)[23] | 18 |
![]() |
98 |
![]() |
1 |
![]() |
10 |
US Rolling Stone Top 100[27] | 87 |
Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Իտալիա | Սեպտեմբերի 25, 2020 | Ժամանակակից հիթերի ռադիո | Universal | [28] |
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)