Artik | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Артик |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1985 (39 տարեկան) Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | փոփ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | երգիչ, կատարող, պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Artik (Artyom Umrikhin) Վիքիպահեստում |
Արտյոմ Իգորևիչ Ումրիխին (առավել հայտնի է Artik կեղծանվամբ, դեկտեմբերի 9, 1985, Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կատարող, պրոդյուսեր, կոմպոզիտոր։ «Տարվա երգ 2011»-ի դափնեկիր, «Ոսկե Գրամոֆոն 2011»-ի մրցանակակիր՝ Յուլիա Սավիչևայի և Ջիգանի «Отпусти» երգի երաժշտության համար[1]։
Արտյոմ Ումրիխինը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 9-ին ուկրաինական Զապորոժիե քաղաքում։ Իր խոսքերով՝ նրա առաջին ծանոթությունը հիփ-հոփի և երաժշտության հետ տեղի է ունեցել 11 տարեկան հասակում, երբ հարևանի տղան կարդացել է «Мальчишник» խմբի տեքստերը։ Առաջին ձայնագրությունները նա կատարել է 1997 թվականին՝ ֆոնոգրամայի և ձայնագրության համար օգտագործելով երկու նվագարկիչներ[2]։
Ուրիխրինը բազմաթիվ կատարումների հեղինակ է, դրանցից են`«Над землей» (T-Killah և Նաստյա Կաչետկովա), «Отпусти» (Ջիգան և Յուլիա Սավիչևա), «Ты рядом» (Ջիգան և Ժաննա Ֆրիսկե), «Домой» (Իվան Դորն)[3]։ Բացի այդ, նա աշխատել է Դիմա Բիլանի, Աննա Սեդոկովայի, DJ Smash-ի, Լեոնիդ Ռուդենկոյի և Ժենյա Միլկովսկու (Ներվի խումբ) հետ[4][5][6]։
2003 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ Artik կեղծանունով շարունակել է զբաղվել հիփ-հոփով։ Նույն թվականին Կարատի խումբը, որը նա գլխավորել և եղել է պրոդյուսերը, զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը հիփ հոփ մշակույթի InDaHouse ամենամյա միջազգային փառատոնում։ 2004 թվականին «Կարատին» ներկայացրել է «Платиновая Музыка» և «Грязная Музыка» հավաքածուները։ 2000 թվականին նրանք ներկայացվել են «Լավագույն RnB/HipHop խումբ» անվանակարգում՝ Ուկրաինայի «ShowBiz AWARD» երաժշտական մրցանակաբաշխությունում[7]։
Դեբյուտային «Копий Нет» ալբոմը ճանաչվել է Տարվա լավագույն ալբոմ համաուկրաինական RnB FRESH AWARDS (2007) և «Патипа RnB Awards» (2008) մրցանակաբաշխություններում։ Խումբը մասնակցել է «Տարվա երգ-2008» հեռուստատեսային համերգին «Боже, помилуй» կոմպոզիցիաով, որը ձայնագրել է Դիմա Կլիմաշենկոյի հետ։ Նույն տարում Կարատի խումբն արժանացել է «SHOWTIME R&B/Hip-Hop AWARDS» մրցանակի «Լավագույն RnB խումբ 2008» անվանակարգում։
2009 թվականին խումբն ստացել է «MuzLife Awards» մրցանակ «2009 թվականի լավագույն RnB խումբ» անվանակարգում, իսկ «Բյուրեղապակյա միկրոֆոն» մրցանակի «2009 թվականի լավագույն հիփ հոփ խումբ» անվանակարգում[7]։
Quest Pistols խմբի հետ Արթիկի համատեղ աշխատանքը ներբեռնվել է ավելի քան 250 000 անգամ։ «Лица» երգի տեսահոլովակը, որ ձայնագրված L'One-ի (խումբ Marselle) և Ժենյա Միլկովսկիի հետ միասին, Յություբում դիտվել է ավելի քան 200 000 անգամ։
2010 թվականի ամռանը Արթիկը Զոլոտի հետ նկարահանել է պրոմոհոլովակ Մոսկվայի լեգենդար «ЖАРА» ակումբի համար, իսկ 2011 թվականի փետրվարին նրանք համատեղ Կիևում ներկայացրել են մինի-ծրագիր։
2010 թվականին Արթիկը լսել է այդ ժամանակ դեռևս անհայտ վոկալիստի ձայնագրությունը։ Նա ստեղծել է «Արթիկ և Աստի» նախագիծը, որի կազմում շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը[8]։ Խմբին ճանաչում է բերել «Моя последняя надежда» սինգլը։ Այս երգի տեսահոլովակը Յություբում առաջին մի քանի ամիսների ընթացքում հավաքել է մոտ 1,5 միլիոն դիտում[9]։ Հաջորդ «Облака» սինգլն ընդգրկվել է Ռուսաստանի 100 լավագույն ամենաշատ հնչող երգերի ցանկում և երկար ժամանակ պահպանել է իր դիրքերը DFM ռադիոկայանի հիթ-շքերթներում։
2012 թվականի փետրվարի 14-ին Artik & Asti-ին DJ Smash-ի հետ միասին, Ю հեռուստալիքով հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ մասնակցելով ամենամյա Big Love Show-ին, ներկայացրել են իրենց համատեղ աշխատանքը։
2013 թվականի աշնանը դուետը ներկայացրել է իր առաջին՝ «РайОдинНаДвоих» ալբոմը, որը iTunes-ի ռուսական հիթ-շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
2014 թվականին ARTIK & ASTI-ին առաջադրվել են «MusicBox» ռուսական երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում։
Ընդհանուր առմամբ 2015 թվականի արդյունքներով Artik & Asti-ի «Здесь и сейчас» ալբոմն Ռուսաստանում ստացել է կրկնակի պլատինե կարգավիճակ[10], զբաղեցրել իններորդ հորիզոնականը 2015 թվականի ամենաշատ վաճառված ալբոմների ցանկում՝ ըստ iTunes-ի[11], իսկ Artik & Asti խումբը եղել է ամենաշատ հյուրախաղերի մեկնող արտիստներից մեկը Ռուսաստանում[12]։
Բացի այդ, 2015 թվականի հոկտեմբերին խումբն ստացել է ամենամյա երաժշտական «Տարվա հայտնություն» մրցանակ՝ «Լավագույն փոփ նախագիծ» անվանակարգում[13]։
2016 թվականի գարնանը Artik & Asti-ն ներկայացվել են «Muz-Tv» հեռուստաընկերության երաժշտական մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում և Ru-TV հեռուստաալիքի երաժշտական մրցանակի 2 անվանակարգերում`«Լավագույն մեկնարկ» և «Լավագույն դերը տեսահոլովակում»։
Իսկ 2016 թվականի աշնանը ներկայացվել են MusicBox իրական մրցանակի[14]։
Artik & Asti-ի և Մարսելի համատեղ «Не отдам» երգը, որը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերին, ավելի քան երկու շաբաթ գլխավորել է iTunes-ի լավագույն տասնյակը[15]։
Արթիկը իր երաժշտական գործունեությունից բացի զբաղվում է նաև պրոդյուսերությամբ։ Այս ոլորտում նրա առաջին աշխատանքը եղել է T-Killah-ի և Անաստասիա Կոչետկովայի համար գրված «Над землей» երգը, որը դարձել է 2010 թվականի հիմնական պարային հիթը առաջատար ռադիոկայաններում ու ԱՊՀ երկրներում։ Արթիկը՝ որպես սաունդ-պրոդյուսեր, հրավիրվել է աշխատելու ռուս հիփ-հոփ երգիչ Ջիգանի դեբյուտային ալբոմի վրա։ «Холодное сердце» հիթային ալբոմի «Отпусти» երգի երաժշտության համար Արթիկն արժանացել է «Ոսկե գրամոֆոն» և «Տարվա երգ» մրցանակների։ Արթիկը նաև հանդես է եկել որպես Ջիգանի «Музыка. Жизнь.» երկրորդ ալբոմի սաունդ-պրոդյուսեր, որն արժանացել է Муз-ТВ հեռուստաալիքի մրցանակի։ 2014 թվականին նրանք ներկայացվել են Real Music Box մրցանակի։
Արթիկը հանդիսանում է Self made music ընկերության հիմնադիրը։
2017 թվականին Արթիկը գրել է «Яд» երգը Արտեմ Կաչերի՝ իր պրոդյուսերական նոր նախագծի համար։