«Bury a Friend» (ամբողջությամբ փոքրատառերով, անգլ․-ից՝ «թաղել ընկերոջը»), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը։ Այն թողարկվել է 2019 թվականի հունվարի 30-ին՝ «Darkroom» և «Interscope Records» լեյբլների միջոցով։ Երգն Այլիշի դեբյուտային «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմի երրորդ սինգլն է։ Տեսահոլովակը, որի ռեժիսորը Մայքլ Չեյվսն է, թողարկվել է երգի հետ միասին[1][2]։
Այլիշը «Bury a Friend»-ը համարում է իր անդրանիկ ալբոմի գլխավոր ստեղծագործությունը` հայտարարելով, որ «ամբողջ ալբոմը միանգամից ծնվեց իր մտքում, երբ երգն արդեն ստեղծվել էր», հավելում է, որ «իսկույն հասկացավ` ինչի մասին պետք է լինի ալբոմը, ինչ տեսարաններ պետք է լինեն։ Երգը հասկացրեց ամբողջ ալբոմի էությունը»[3]։
Տեսահոլովակում երևում է նաև բրիտանացի ռեփեր «Crooks»-ը[4]։ Այլիշը բացահայտել է արտիստին սոցիալական ցանցերում. «Crooks»-ը ժամանակ առ ժամանակ նկարներ էր հրապարակում «Where's Billie at?» (Որտե՞ղ է Բիլին) վերնագրով և Ինստագրամ կայքում անընդհատ մեկնաբանություններ թողնում Այլիշի նկարների տակ` ստիպելով Բիլլիին մտածել. «Ո՞վ է այս երեխան»։ Աղջիկը որոշում է ընկերանալ նրա հետ և հասկանում, որ նա զվարճալի ու սրամիտ է, ինչից հետո նրանք դառնում են լավագույն ընկերներ[5]։
«Bury a Friend»-ը նկարագրվում է որպես մինիմալիստ էլեկտրոնիկա[6] և արդյունաբերական երգ[7]։ Ըստ երաժշտության նոտաների, որոնք հրապարակված են «Universal Music Publishing»-ի GroupMusicnotes.com կայքում, «Bury a Friend»-ը «բավականին արագ» տեմպով՝ 120 հարված՝ մեկ րոպեում երգ է։ Երգը գրված է սոլ մինորում, որի ընթացքում Այլիշի ձայնը տատանվում է F#3 և B♭4 նոտաներում[8]։ Երգը սկսվում է «Crooks»-ի ձայնով, որը, մինչև Այլիշի երգելը, ասում է «Բիլի», աղջկա ձայնը փոփոխված է Վոկոդերով, ամբողջ ընթացքում լսվում է ամուր և չփոփոխվող բիթ, որը հիշեցնում է Քանյե Ուեսթի «Black Skinhead» (2013) երգը, վոկալային առումով այն նման է «The Doors»-ի «People Are Strange» երգին[4][9][10]։ «Երգիչը» Այլիշի մահճակալի ներքևում ապրող հրեշն է, որը կարողանում է շարժվել և զգալ[11]։
2019 թվականիհունվարի 19-ինԱյլիշը պաշտոնապես հայտարարեց, որ իր դեբյուտային ալբոմը կոչվում է When We All Fall Asleep, Where Do We Go?, նա նաև հավելեց, որ հաջորդ օրը թողարկվելու է իր սինգլը՝ խաղաղօվկիանոսյան ժամային գոտիով առավոտյան ժամը 9-ին։ Մի փոքր ուշ նա հրապարակեց 16 վայրկյան տևողությամբ թիզեր, որի ընթացքում գողացված Բիլիի գլուխը այս ու այն կողմ էին հրում ձեռնոցավոր ձեռքերը։ Հրապարակվելուց հետո այն Զեյն Լոուի Beats 1 շոուում դարձավ ռեկորդակիր՝ որպես օրվա ձայնագրություն։ Այլիշը ելույթ է ունեցել BBC Radio 1 ռադիոյի Էնի ՄեքիFuture Sounds շոուի եթերում, որտեղ նրանք նաև քննարկել են երգը, վերջինս համարվել է Մեքի օրվա լավագույն ձայնագրություն։ Այն 2019 թվականիփետրվարի 19-ին հեռարձակվել է ալտերնատիվ ռադիոյով։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։