Elliphant | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1985 (38 տարեկան) Ստոկհոլմ, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Կայք | elliphant.com |
Elliphant Վիքիպահեստում |
Էլինոր Ուլովսդոթթեր (շվեդ.՝ Ellinor Olovsdotter, հոկտեմբերի 8, 1985, Ստոկհոլմ, Շվեդիա), հայտնի է Elliphant մականունով, շվեդ երգչուհի և երգերի հեղինակ։
Էլինորը ծնվել և մեծացել է Ստոկհոլմում՝ Կատարինա-Սոֆիա շրջանում, և ապրել է մոր հետ։ Դեռևս մանկությունում նրա մոտ ախտորոշել էին ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, նաև դիսլեկցիա, որի պատճառով նրա մոտ խնդիրներ էին առաջացել դպրոցում։ 15 տարեկանում Էլինորի տատիկը նրան երեք շաբաթով տանում է իր հետ Հնդկաստան, որը, աղջկա խոսքերով, մեծ ազդեցություն էր թողել իր վրա։ Վերադառնալուց հետո նա մատուցող աշխատեց այնքան ժամանակ, մինչև կարողացավ որոշ գումար հավաքել ու վեց ամսով ուղևորվել Հնդկաստան։ Հետագայում նա որոշ ժամանակ ապրել է Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, զբաղվել է լուսանկարչությամբ՝ մինչև իր երաժշտական կարիերան[1][2].:
2011 թվականին Elliphant-ը սկսեց համագործակգել TEN Music group-ի հետ։ Դրա հիմանդիրներից մեկի՝ Թիմ Դենեվի հետ նա հանդիպել էր այդ տարի Փարիզում տեղի ունեցած երեկույթներից մեկի ժամանակ։ Դենեվին պետք էր մեկը, ով կօգներ նրան դեմո ձայնագրությունների հարցում[3]։
Elliphant-ը 2012 թվականին ներկայացրեց իր դեբյուտային սինգլը՝ «Tekkno Scene»: Այն ընդհանուր առմամբ դրական արձագանքների արժանացավ, համեմատում էին M.I.A-ի և Diplo-ի աշխատանքների հետ[4][5]։ Այն տեղ գտավ նաև FIFA 13 վիդեոխաղում։ 2012 թվականին Elliphant-ը թողարկեց իր առաջին մինի ալբոմը Bigger Splash Records լեյբլով, որտեղ տեղ էին գտել «Tekkno Scene» և «Down on Life սինգլները[6]։
Նրա դեբյուտային ալբոմի թողարկումից հետո Idolator կայքին տված հարցազրույցում նա հաղորդեց, որ արդեն պայմանագիր է ստորագրել Dr. Luke Kemosabe Records լեյբլի հետ և պատրաստվում է թողարկել իր առաջին ստուդիայի ալբոմը A Good Idea[7] վերնագրով։ Ալբոմը թողարկվեց 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայում[8]։ Այդ աբլոմի վրա բացի Էլինորից աշխատել էին ուրիշ կատարողներ և պրոդյուսերներ, ներառյալ Niki & The Dove դուետը, որոնք մասնակցում էին «More fire» թրեքի ձայնագրությանը։
Look like you անվանումով երկրորդ մինի ալբոմը թողարկվեց 2014 թվականի ապրիլին, որի ստեղծման աշխատանքներին մասնակցում էին Dr. Luke, Diplo, Skrillex և Դեյվ Սիթեքը[9]։ Դրան հաջորդեց One More մինի ալբոմը, որի աշխատանքներին մասնակցել էր դանիացի երգչուհի MØ-ն։ Միևնույն ժամանակ Elliphant-ը այն կատարողներից մեկն էր, որը բացում էր բրիտանացի երգչուհի Charli XCX 2014 թվականին տեղի ունեցած Girl Power North America Tour համերգային հյուրախաղերը։
2015 թվականի հուլիսին հայտարարվեց, որ առաջին հյուսիսամերիկյան ալբոմը (թվով երկրորդ ստուդիայի ալբոմը)՝ Elliphant Living Life Golden-ը, կթողրարկվի 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Kemosabe Records-ի կողմից։ Սակայն ավելի ուշ թողարկման ամսաթիվը տեղափոխվեց 2016 թվականի մարտի 25։
Անվանում | |
---|---|
A Good Idea | |
Living Life Golden |
|
Անվանում | |
---|---|
Elliphant |
|
Look Like You Love It |
|
One More |
|
Անվանում | Год | Ալբոմ |
---|---|---|
"Tekkno Scene"[13] | 2012 | Elliphant |
"Live Till I Die"[14] | 2013 | A Good Idea |
"Music Is Life"[15] | ||
"Down on Life"[16] | ||
"Could It Be"[17] | ||
"One More"[18] (совместно с MØ) |
2014 | One More |
"Never Been in Love"[19] | 2015 | |
"All or Nothing" (Riton iPad Remix)[20] (совместно с The Gaslamp Killer) |
Կաղապար:TBA | |
"Love Me Badder"[21] | Living Life Golden | |
"The Best People in the World"[22] |
Անվանում | Տարեթիվ | Մյուս կատարողները | Ալբոմ |
---|---|---|---|
"Rat in the Snow" | 2013 | Adam Tensta | The Undeniable Tape[23] |
"No Money No Love" | 2014 | David Guetta, Showtek, Ms. Dynamite | Listen |
"TTU (Too Turnt Up)" (Valentino Khan Remix) | 2015 | Flosstradamus, Waka Flocka Flame | Plurnt: The Remixes[24] |
Անվանում | Տարեթիվ | Ռեժիսոր |
---|---|---|
«Ciant Hear It»[25] | 2012 | անհայտ |
«Down on Life» | Թիմ Էրեմ[26] | |
«Live Till I Die» | 2013 | MOFO[27] |
«Music Is Life» | Սեբաստիան Ռիդ[28] | |
«Could It Be» | Air & Space[28] | |
«Where Is My Mama At» | Nikeisha Andersson и Loella Billner[28] | |
«Revolusion» | 2014 | StyleWar[28] |
«Only Getting Younger» (совместно со Skrillex) |
Ջորդան Բահաթ[29] | |
«One More» (совместно с MØ) |
Թիմ Էրեմ[30] | |
«Purple Light» (совместно с Doja Cat) |
2015 | Ellis Bahl[31] |
«Love Me Badder» | Skinny[32] | |
«Spoon Me» (совместно со Skrillex) |
2016 | Aisha Linnea |
«Where Is Home» (совместно с Twin Shadow) |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Elliphant» հոդվածին։ |
|