Father of All Motherfuckers | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Green Day-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Փետրվարի 7, 2020 | |||
Ձայնագրված | 2019 | |||
Ժանր | ռոք, ալտերնատիվ ռոք, փոփ փանկ | |||
Տևողություն | 26:16[1] | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Reprise | |||
Պրոդյուսեր | Butch Walker? | |||
Green Day-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
«Father of All Motherfuckers» (նաև հայտնի է Father of All... ցենզուրային տարբերակորվ), Green Day ամերիկյան ռոք խմբի 13-րդ ստուդիական ալբոմ, որը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 7-ին Reprise Records-ում[2][3]։ Այն դեբյուտել է UK Albums Chart և ARIA Albums Chart չարթերի առաջին հորիզոնականներին։
Ըստ խմբի ֆրոնտմեն Բիլլի Ջո Արմսթրոնգի, ալբոմը «Նոր, սոուլ, մոթաուն, գլեմ և մանիք հնչողություն ունի։ Փանկեր և ֆրիկներ»։ Այն նաև ասել է, որ տեքստերը «հավաքույթի կյանքի ԵՎ մահվան» և «թքած ունենալու ապրելակերպի» մասին են[1]։ 26 րոպե և 16 վայրկյան տևողությամբ, սա Green Day-ի ամենակարճատև ալբոմն է։
Շապիկը ներառում է այն նույն պատկերը, որը ներառել է խմբի 2004 թվականի American Idiot ալբոմը։ Այնուամենայնիվ, նռնակ պահող ձեռքը սպիտակ գույնի փոխարեն ներկված է շագանակագույն և ավելի է մեծացված։ Ալբոմի ամբողջական անվանումը գրված է ձեռքի վրա, իսկ «լակոտներ» բառը թաքնված է միաեղջյուրի պատկերով։ Ալբոմի սահմանափակ տարբերակում օգտագործվում է շապիկի այլընտրանքային տարբերակը, որում բացակայում է միաեղջյուրը։
Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Father of All...»-ը, թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 10-ին[4]։ Տեսահոլովակը թողարկվել է սեպտեմբերի 19-ին[5]։ «Fire, Ready, Aim»-ը թողարկվել է հոկտեմբերի 9-ին, որպես Հոկեյի ազգային լիգայի (NHL) բացման պաշտոնական երգ։ Այն ալբոմի երկրորդ սինգլն է[6][7]։
Ալբոմի երրորդ սինգլը[8]՝ «Oh Yeah!»-ը, թողարկվել է 2020 թվականի հունվարի 16-ին, տեսահոլովակի հետ միասին[9]։ Երգի անվանումը և կրկներգի սեմփլը վերցրած են Ջոան Ջետի «Do You Wanna Touch Me» երգի քավեր տարբերակից։ Տեղյակ լինելով սեռական բռնության մասին վերջին նորություններից, խումբը նշել է, որ «Oh Yeah!»-ի վաճառքից ամբողջ գումարը գնալու է Rape, Abuse & Incest National Network-ին և International Justice Mission-ին՝ դրա դեմ պայքարելու համար[10]։
Թվային հարթակների վրա ալբոմի թողարկման օրը լույս է տեսել նաև «Meet Me on the Roof» երգի տեսահոլովակը, որին, որպես աստղային հյուր, մասնակցել է Գեյթեն Մատարացոն[11]։
Ալբոմի աջակցության համար, խումբը հայտարարել է Hella Mega Tour շրջագայության մասին՝ Fall Out Boy-ի և Weezer-ի հետ[12]։ Սկզբնապես այն նախատեսված էր 2020 թվականի մարտին, սակայն, այժմ նա պետք է սկսվի 2020 թվականի մայիսին՝ Ասիայում մի քանի համերգների ուշացումից հետո[13]։
Metacritic կայքում «Father of All Motherfuckers»-ը ստացել է 69 միավորներ 100-ից՝ հիմնված 22 հրատարակությունների վրա։
Kerrang! ամսագիրը գնահատել է ալբոմը հինգից չորս աստղ, ասելով, որ «Father of All Motherfuckers-ը մի ուրիշ ստորագրություն է խմբի, որը միշտ հրաժարվում էր անել այն, ինչ նրանից սպասում էին։ Եվ այն շատ լավն է սկզբից մինչև վերջ»։ Rolling Stone-ից Ջոն Դոլանը նույնպես ալբոմին չորս աստղ է տվել, անվանելով այն Green Day-ի ամենազվարճալի ալբոմներից մեկը, և գրելով․ «Father of All...-ը ռոք հիշողության վերականգման փորձ է, որը ապացուցում է, որ այն, ինչ դուք լսում էիք 13 տարեկանում մեքենայում նստած, կարող է ազդեցություն թողել ձեր ամբողջ կյանքի վրա»։ Q ամսագիրը՝ համեմատելով այն նախորդ աշխատանքների հետ, ասել է․ «Father of All...-ը, իհարկե, այն չէ, ինչ սպասվում էր 2009 թվականի 21st Century Breakdown-ից հետո, սակայն, անհնար է հերքել, որ այն ստիպում է 30 րոպե ժպիտով քայլել այն լսելուց հետո»[14]։
Entertainment Weekly-ն ալբոմը գնահատել է C-, ասելով «Լավագույն դեպքում, ալբոմը կարող է հնչել պարային հավաքույթների ժամանակ, սակայն սա այն չէ, ինչ մենք ուզում ենք»։ musicOMH-ից Ռոս Հորթոնը մեկ աստղ է տվել ալբոմին, սարսափելի անվանելով այն[15]։ Sputnikmusic-ն ալբոմին տվել 1․5 5-ից, ասելով, որ «ալբոմը թեժ խառնաշփոթ է, որը քանդում է բոլոր հույսերը, որ Green Day-ը նորից կվերածվի մի խմբի, ում արժե լսել»[16][17][18]։
«Father of All Motherfuckers»-ը դեբյուտել է Billboard 200-ի չորրորդ հորիզոնականին՝ 48000 վաճառված օրինակներով։ Այն Green Day-ի 11-րդ ալբոմն է, որ ընդգրկվել է ԱՄՆ-ի չարթերի լավագույն տասնյակում[19]։
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Father of All...» | 2:31 | |||||||
2. | «Fire, Ready, Aim» | 1:52 | |||||||
3. | «Oh Yeah!» | 2:51 | |||||||
4. | «Meet Me on the Roof» | 2:39 | |||||||
5. | «I Was a Teenage Teenager» | 3:45 | |||||||
6. | «Stab You in the Heart» | 2:10 | |||||||
7. | «Sugar Youth» | 1:55 | |||||||
8. | «Junkies on a High» | 3:06 | |||||||
9. | «Take the Money and Crawl» | 2:09 | |||||||
10. | «Graffitia» | 3:18 | |||||||
26:16 |
Ճապոնական հրատարակություն[20] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
11. | «Bang Bang» |
Չարթ (2020) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
Australian Albums (ARIA)[21] | 1 |
Austrian Albums (Ö3 Austria)[22] | 2 |
Belgian Albums (Ultratop Flanders)[23] | 11 |
Belgian Albums (Ultratop Wallonia)[24] | 7 |
Canadian Albums (Billboard)[25] | 6 |
Czech Albums (ČNS IFPI)[26] | 59 |
Dutch Albums (MegaCharts)[27] | 15 |
Finnish Albums (Suomen virallinen lista)[28] | 14 |
French Albums (SNEP)[29] | 34 |
Hungarian Albums (MAHASZ)[30] | 2 |
Italian Albums (FIMI)[31] | 9 |
Japanese Albums (Oricon)[32] | 9 |
New Zealand Albums (RMNZ)[33] | 5 |
Norwegian Albums (VG-lista)[34] | 12 |
Polish Albums (ZPAV)[35] | 28 |
Portuguese Albums (AFP)[36] | 3 |
Scottish Albums (OCC)[37] | 1 |
Spanish Albums (PROMUSICAE)[38] | 7 |
Swedish Albums (Sverigetopplistan)[39] | 19 |
Swiss Albums (Schweizer Hitparade)[40] | 1 |
UK Albums (OCC)[41] | 1 |
US Billboard 200[19] | 4 |
US Top Rock Albums (Billboard)[42] | 1 |
US Rolling Stone Top 200[43] | 6 |
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|
|