High Impact Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2003 |
Վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 40 մարդ |
Կայք | highimpactgames.com(անգլ.) |
High Impact Games, ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է 2003 թվականին, Insomniac Games և Naughty Dog ընկերութունների նախկին աշխատակիցների կողմից։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Բըրբանք քաղաքում։ 2007 թվականին ընկերությունը թողարկեց իր առաջին խաղը՝ Ratchet & Clank։ Size Matters-ը, նախատեսված PlayStation Portable-ի համար, իսկ արդեն հաջորդ տարում թողարկվեց խաղի PlayStation 2-ի համար նախատեսված տարբերակը։ Ընկերության հաջորդ խաղը դարձավ Secret Agent Clank-ը։ 2009 թվականի նոյեմբերի 9-ին ընկեությունը թողարկեց Jak and Daxter։ The Lost Frontier խաղը նախատեսված PlayStation Portable և PlayStation 2-ի համար[1]։ Այս խաղը դարձավ Jak and Daxter խաղաշարքի չորրորդ խաղը[2]։ 2010 թվականին High Impact Games-ը սկսեց մշակել Crash Team Racing խաղի նոր տարբերակը, նախատեսված PlayStation 3, Xbox 360 և Wii համար, որը սակայն չեղարկվեց Activision-ի կողմից[3]։ Ավելի ուշ ընկերության նկարիչներից մեկը, ով մասկացություն էլ ունեցել մի շարք խաղերի մշակմանը, հայտարարեց, որ High Impact Games-ը աշխատանքներ է իրականացնում Wii համար նախատեսված խաղի վրա[4]։ Այդ խաղը դարձավ Phineas and Ferb։ Across the 2nd Dimension-ը[5]։