IndiePub Entertainment | |
---|---|
Տեսակ | համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | 2007 |
Վայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | indiepubentertainment.com(անգլ.) |
IndiePub Entertainment, Inc. Վիքիպահեստում |
indiePub Entertainment, ամերիկյան ընկերություն, որը մասնագիտացված համակարգչային խաղերի հրապարակմամբ։ Հիմնադրվել է 2007 թվականին GreenScreen Interactive Software անունով, Take-Two Interactive-ից հեռացած մշակողների կողմից։ 2008 թվականից մինչև 2012 թվականը ընկերությունը կրել է Zoo Entertainment անվանումը։
Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին GreenScreen Interactive Software անունով, Take-Two Interactive-ից հեռացած Ռայան Բրէնթի, Մարկ Սերեմեթի և Սյուզան Կամմինգսի կողմից, ովքեր զբաղվել են 2K բրեդնդի զարգացմամբ։ Ընկերության առաջին տնօրենը դարձավ GT Interactive-ի հիմնադիր Ռոն Հայմովիցը։ Սրանից մեկ տարի առաջ, Բրէնտը ստիպված էր լքել Take-Two ընկերությունը, այն բանի հետո երբ մեղավոր ճանաչվեց ակցիաների հետ կապված մախինացիաների գործում։ Հայմովիցը հավատացրեց Newsweek հրատարակությանը, որ Բրէնտը նոր ընկերությունում չի զբաղվելու ֆինանսական հարցերով և չի ընդգրկի տնօրենների խորհուրդում[1][2][3]։
2008 թվականի ապրիլին GreenScreen Interactive Software հայտարարեց երկու նոր ընկերությունների գնման մասին՝ Destination Software և Zoo Digital Publishing, ինչպես նաև նշվեց, որ ընկերությունը արդեն ունի նոր ենթաբաժին՝ Zoo Games, որը զբաղվելու էր պատահական խաղերի մշակմամբ[3]։ Նույն թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Mandalay Media ընկերությունը պատրասվում է գնել GreenScreen Interactive-ը, սակայն մեկ ամիս անց հայտարարվեց, որ գործարքը չեղարկվել է[4][5]։
2008 թվականին ընկերությունը վերանվանվե դառնալով՝ Zoo Entertainment, Inc։ Ընկերության բրիտանական մասնաճյուղը, որը հայտնի էր ինչպես Zoo Digital Publishing հետ գնվեց նախկին տերերի կողմից և դարձավ Zushi Games անկախ ընկերություն[6]։ Այդ ժամանակ ստուդիային էր պատկանում նաև SuperVillain Studios-ը, որը նույնպես գնվեց նախկին տերերի կողմից[7]։
2009 թվականի փետրվարին ընկերությունը ստեղծեց վեբ կայք՝ 2Bee Games, որը թույլ էր տալիս ինդի խաղերի մշակողներին տեղադրել իրենց նախագծերը կայքում և մասնակցել մրցույթին, որտեղ հաղթող ստանում էր ընկերության հետ գործարք կնքելու հնարավորություն[8][9]։ 2009 թվականի մայիսին Zoo-ն ստացավ բրիտանական Empire Interactive ընկերության մտավոր սեփականության օգտագործման ամբողջական իրավունք[10]։
2010 թվականի մայիսին 2Bee Games նախագիծը վերաթողարկվեց indiePub անունով[11][12]։ 2011 թվականի վերջին indiePub թողարկեց նոր նախագիծ, որն իրենից ներկայացնում էր սոցալիական ցանց և առցանց խանութ, որ թույլ էր տալիս անհայտ մշակողներին վաճառել իրենց նախագծերը[13]։ Նույն ժամանակ ըներությունը հեռացվեց NASDAQ բորսաից, որի համար պատճառ հանդիսացավ մեծ կորուստները։ Սրանից հետո ընկերության բաժնետոմսերը ընկան 70%-ով[14][15]։ 2012 թվականի մայիսի 25-ին ընկերությունը փոխարինեց անվանումը դառնալով ndiePub Entertainment[16]։
Ընկերությունը դադրեցրեց իր գործունեությունը 2013 թվականի վերջին[17]։
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)