գերմ.՝ PC games[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանդես և լրատվական կայք համակարգչային խաղերի մասին |
Ժանր | խաղային հանդես |
Լեզու | գերմաներեն[1] |
Գլխավոր խմբագիր | Jürg Marquard? |
Հիմնադրվել է | 1992 |
Հրատարակիչ | Computec? |
Գրասենյակ | Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա |
ISSN | 0946-6304 |
Կայք | pcgames.de(գերմ.) |
PC Games, գերմանական ամսագիր, որը նվիրված է համակարգչային խաղերին և հրապարակվում է Computec Media AG հրատարակչության կողմից։
PC Games-ը հիմնադրվել է 1992 թվականին։ Սկզբնական շրջանում ամսագրի հետ տրամադրվում էր 3,5 դյույմ տրամաչափով սկավառակ, որը հետագայում փոխարինվեց CD-ROM-ով։ 1999 թվականին PC Games-ը դարձավ Գերմանիայում առաջատար ամսագիրը, որը նվիրված էր համակարգչային խաղերին[2][3]։
1992 թվականի հոկտեմբերից մինչև 1998 թվականի մարտը ամսագրի գլխավոր խմբագիրները մնացին ամսագրի հիմնադիրներ՝ Օլիվեր Մեննեն և Թոմաս Բորովսկին։ 1998 թվականի ապրիլից մինչև 2000 թվականի փետրվարը այդ պաշտոնը զբաղեցրել է Թոմասը։ 2000 թվականի մարտից մինչև 2001 թվականի հունիսը ամսագիրը գլխավորել են Ֆլորիալ Սթանգլը և Պյոտր Ֆրյոլիխը։ 2004 թվականի մարտին ամսագրի միակ խմբագիրը մնացել է Պյոտր Ֆրյոլիխը։ 2014 թվականին նա լքեց իր պաշտոնը։ Նրան փոխարինեց Վոլֆգանգ Ֆիշերը[4]։
PC Games-ը համարվում է համակարգչային խաղերին նվիրված ամենաշատ վաճառված ամսագիրը Գերմանիյում, զիճելով միայն Computerbild Spiele և GameStar-ին։ 1999 թվականի չորրորդ կեսին PC Games-ը վաճառվել է 363 608 օրինակով, ինչը դարձնում է նրան ամենահայտնի ամսագիրը այդ ժամակաների համար։ Սակայն 2002 թվականից սկսած տպագիր ամսագրերի վաճառքը սկսեց նվազել, ինչն էլ հանգեցրեց PC Games-ի վաճառքի նվազմանը։ 2011 թվականի չորրորդ կեսին տվյալներով, PC Games ամսական վաճառվում էր 102 032 օրինակով[2][5][6]։
PC Games-ը նաև աջակցում է PCGames.de խաղային պորտալին, որում հրապարակվում են նորություններմ ակնարկներ, խաղերի փորձարկուներ և այլ նյութեր նվիրված համակարգչային խաղերին։ 2016 թվականի փետրվարի տվյալներով PCGames.de-ը ամեն ամիս այցելում է ավելի քան 1,41 միլլիոն օգտատեր, ինչը դարձնում է նրան գերմանական համացանցում ամենահայտնի խաղային պոլտորներից մեկը[7]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)