Pandemic Studios | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 1998 |
Վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Electronic Arts |
Pandemic Studios, համակարգչային խաղերի մշակմամբ զբաղվող ընկերություն, որը հիմնադրվել է 1998 թվականին։ 2007-ից 2009 թվականներին համարվել է Electronic Arts-ի դուստր ընկերություն։ Ավելի ուշ ընկերությունը փակվեց, իսկ աշխատակիցների մեծ մասը սկսեցին աշխատել Electronic Arts-ում։ Սկզբնական շրջանում ընկերությունը եղել է ակախ։ Ավելի հայտնի է՝ Full Spectrum Warrior, Star Wars: Battlefront, Destroy All Humans!, Mercenaries 2 և The Saboteur խաղերով։
Pandemic Studios ընկերությունը, հիմնադրվել է Ջոշ Ռեզնիկի և Էնդրյու Գոլդմանի կողմից, ովքեր ժամանակին աշխատել էին Activision ընկերության համար։ Activision-ը ակտիվորեն ներդրումներ էր իրականացնում Pandemic-ում և օգնում էր նոր ընկերության կազմավորնան հարցում։
2000 թվականին ընկերությունը բացեց իր երկրորդ ստուդիան Բրիսբեն քաղաքում։ Նոր ստուդիայի առաջին խաղը դարձավ Army Men: RTS, որը թողարկվել է 2002 թվականին, խաղային համակարգերի համար։ Այս ստուդիան հետագայում նաև մշակեց Destroy All Humans! խաղը։
2003 թվականին Լոս Անջելեսում տեղակայված ստուդիան տեղափոխվեց Սանտա Մոնիկա։
2005 թվականի նոյեմբերին հայտարարվեց Pandemic Studios և BioWare-ի համագործակցության մասին, որը ֆինանսավորվում էր՝ Elevation Partners ֆոնդի կողմից[1]։
2007 թվականի հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ VG Holding Corp․, որին պատկանում էին Pandemic Studios և BioWare-ի բաժնետոմսերի մեծ մասը, կգնվի Electronic Arts-ի կողմից[2]։
2009 թվականի փետրվարին Բրիսբենեի ստուդիան փակվեց[3]։
2009 թվականի նոյեմբերին Electronic Arts-ը կրճատեց իր աշխատակիցների թիվը ավելի քան 1500-ով, որի արդյունքում հեռացվեցին Pandemic-ի բոլոր աշխատակիցները։ Նոյեմբերի 17-ին ЕA-ը պաշտոնապես հաստատեց Pandemic-ի փակվելու մասին, հեռացվեցին 228 աշխատակիցները, թողնելով միայն 35 աշխատակից The Saboteur-ի հետագա աջակցման համար[4][5]։ Ի պատասխան այս ամենին, մի քանի նախկին աշխատակիցներ հրապարակեցին հրաժեշտի տեսահոլովակ[6]։