Red Barrels | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2011 |
Վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | redbarrelsgames.com(անգլ.) |
Red Barrels, անկախ ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 2011 թվականին, հայտնի ընկերությունների նախկին աշխատակիցների կողմից, ովքեր աշխատանքներ են կատարել այնպիսի խաղերի վրա ինչպիսիք են՝ Prince of Persia, Assassin’s Creed, Splinter Cell և այլն[1]։ Ստուդիան տեղակայված է Մոնրեալ քաղաքում (Կանադա)։ Ընկերությունն ունի 40 աշխատակից։ Red Barrels-ի առաջին խաղը դարձավ՝ 2013 թվականին թողարկված Outlast խաղը։ Խաղի հավելումը՝ Outlast: Whistleblower-ը թողարկվեց 2014 թվականի մայսի 6-ին։ 2014 թվականի աշնանը ընկերությունը հայտարարեց, որ սկսկում է աշխատանքներ իրականացնել Outlast 2 խաղի վրա։ Խաղը թողարկվեց 2017 թվականին։ 2019 թվականի դեկտեմբերին ընկերությունը ցուցադրեց նոր The Outlast Trials խաղը։
Փիլիպ Մորինը, Դեյվիդ Շատոնյոֆը և Հյուգո Դալլերը 1997-1998 թվականները աշխատել են Ubisoft Montreal ընկերության համար, այդ թվում Շատոնյոֆը աշխատանքներ է տարել Tom Clancy's Splinter Cell խաղի վրա, իսկ Մորինը և Դալերը՝ Prince of Persia: The Sands of Time խաղի վրա[1]։ Մորինը 2009 թվականին լքեց Ubisoft Montreal-ը և 2010 թվականից աշխատանքի անցավ EA Montreal-ում։ Սակայն 2011 թվականին Մորինը չունենալով այլ տարբերակ լքեց նաև այս ընկերությունը, նոր ընկերություն հիմնելու նպատակաով, որը պետք է զբաղվեր survival horror ժանրի Red Barrels խաղի մշակմամբ։ Շատոնյոֆը մնաց Ubisoft Montreal-ում և շարունակեց մասնակցություն ունենալ Assassin's Creed խաղի առաջին տարբերակի մշակումներին[2]։
Հետագայում, երբ եռյակը հեռացվել էին իրենց աշխատանքից, որոշեցին հիմնադրել սեփական ընկերություն։ Ֆինանսավորման առաջին ձախողված փորձից հետո, խումբը Կանադայի լրագրողների ֆոնդի կողմից ստացավ 300 000 կանադական դոլարի չափով ֆինանասավորում 2012-2013 թվականներին, իսկ 2013-2014 թվականներին ևս 1 միլլիոն դոլար[3][4]։
2012 թվականի հոտեմբերին ընկերությունը ցուցադրեց Outlast խաղը, որը թողարկվեց 2013 թվականի սեպտեմբերին։ Մեկ տարի անց Մորինը հայտարարե, որ խաղի երկրորդ մասը գտնվում է մշակման փուլում։ Այն թողարկվեց 2017 թվականի ապրիլին։ Նույն թվականի հուլիսին ընկերությունը թողարկեց The Murkoff Account կոմիքսների շարքը, որը բաղկացած էր 5 մասին, և մանրամասն ներկայացնում էր Outlast և Outlast 2 խաղերի սյուժետային զարգացումը[5]։ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընկերությունը ցուցադրեց բազմաօգտատեր The Outlast Trials խաղը[6]։ 2020 թվականի հուլիսի 13-ին թողարկվեց խաղի մասին պատմող տեսահոլովակ, որում որպես թողարկման տարեթիվ նշվում էր 2021 թվականը[7]։ 2021 թվականի օգոստոսի 25-ին թողարկվում է նոր տեսահոլովակ, որում նշվում է, որ խաղի թողարկումը հետաձգվել է մինչև 2022 թվական։
Թվական | Անվանում | Պլատֆորմ |
---|---|---|
2013 | Outlast | Windows, macOS, Linux, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch |
2014 | Outlast: Whistleblower | Windows, macOS, Linux, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch |
2017 | Outlast 2 | Windows, Xbox One, PlayStation 4, Nintendo Switch |
2022 | The Outlast Trials | Չթողարկված |