Spiritual Front

Spiritual Front
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSpiritual Front
ԵրկիրՀռոմ, Իտալիա
ԺանրերՆեոֆոլկ, էքսպերիմենտալ ռոք, նեոտանգո, ակուստիկ երաժշտություն, folk noir, dark cabaret, նեոկլասիցիզմ, սիմֆոնիկ ռոք, պոստ փանկ, Էլեկտրոնիկա, պոստ ռոք, Նոր ալիք, martial industrial, swing revival
Գործունեություն1999 - մինչ այժմ
ԼեյբլTrisol, Cold Meat Industry, Old Europa Cafe, Rustblade, HauRuck!, SPQR, Misty Circles, Runes & Men, Oktagön
Կայքspiritualfront.com
Անդամներ
Սիմոնե "Hellvis" Սալվատորի
Andrea Freda
Giorgio Maria Condemi
Federico Amorosi
Նախկին անդամներ
Ստեն Պուրի
Ջեք Պուրի
Alessandro Pace
Piergiorgio "PJ" Ambrosi
Rossano Baldini
 Spiritual Front (band) Վիքիպահեստում

Spiritual Front, հինգ հոգուց բաղկացած իտալական խումբ, որը ստեղծվել է 1999 թվականին Հռոմում խմբի մենակատար Սիմոնե Սալվատորիի (կեղծանունը՝ "Hellvis") կողմից։ Խմբի անդամները ներկայացնում են իրենց երաժշտությունը որպես "նիհիլիստական ինքնասպան փոփ երաժշտություն"[1], չնայած նրան, որ նեոդասական, ռոք, մելանխոլիկ ֆոլկ երաժշտության, ինչպես նաև տանգոյի տարրերը գերակշռում են պարբերաբար կրկնվող փորձարարական զգացողության հետ միասին։ Սկզբնական մռայլ և ողբալի փորձարարական ֆոլկից, խմբի երաժշտությունը աճեց և ձևափոխվեց՝ համեմատվելով Նիք Քեյվի, Swans-ի և Սքոթ Ուոլքերի գործերի հետ։

«Spiritual Front»-ը ստեղծվել է 1999 թվականին, որպես իտալացի երաժիշտ և երգիչ Սիմոնե Սալվատորիի սոլո նախագիծ։ Նույն թվականին «Old Europa Cafe» լեյբլի վրա խմբի առաջին թողարկումն է լինում՝ կես ժամ տևողությամբ «Songs for The Will» ալբոմը, որի ոճը մի կողմից ակուստիկ ռոքի և նեոֆոլկի խառնուրդ էր, մյուս կողմից՝ Ինդաստրիալ երաժշտության։ 2001 թվականին թողարկվում է երկրորդ ալբոմը՝ «Nihilist Cocktails for Calypso Inferno», որը զանազանություն է բերում խմբի կոլեկտիվի կազմ, ներառելով ակորդեոնի ձայն, վալսի տարրեր, թրիփ-հոփ և Էմբիենտ։ 2002-ից 2006 թվականն ընկած ժամանակահատվածում «Spiritual Front»-ը թողարկում է երկու սինգլ («Twin a Tin Tin Towers», «No Kisses on the Mouth»), մեկ մինի-ալբոմ («Nihilist») և երկու կոոպերատիվ ալբոմ («Satyriasis» «Ordo Rosarius Equilibrio»-ի հետ և «Bedtime/Badtime» «Naevus»-ի հետ)։ Այդ ամենի հետ մեկտեղ, խումբը սկսեց ակտիվորեն ելույթ ունենալ համերգներով, որի համար Սիմոնե Սալվատորին ընդգրկվեց երաժշտության պաշտոնական կազմ։ Այդ պահից ի վեր, «Spiritual Front»-ում ելույթ էին ունենում նաև Ստեն Պուրին (դաշնամուր, սինթեզատոր), Ջեկի Պուրին (ակուստիկ և էլեկտրոկիթառ), Անդրեա Ֆրեդան (հարվածային գործիքներ)։ Խոշոր համերգային սեսիաների ժամանակ խմբի հետ միասին ելույթ էին ունենում Էնիո Մորիկոնեի օրկեստրից շատերը։ Այդ ամենը զրկեց «Spiritual Front»-ին մինիմալիզմից, որ հատկանշական էր կոլեկտիվի վաղ գործերին։ 2006 թվականին նոր՝ արդեն թվով երրորդ ալբոմի՝ «Armageddon Gigolo»-ին հատուկ էր էկլեկտիկ հնչողություն, կազմված ամենատարբեր երաժշտական ժանրերից և ոճերից։ Երգերն ավելի պայծառ էին և զգացմունքային էին դարձել, դրանց ներառվել էին տանգոյի և կաբարեի տարրեր։ 2010 թվականի «Rotten Roma Casino» չորրորդ ալբոմի թողարկմանը ընդառաջ, խումբը լքեցին Ստեն և Ջեկի Պուրիները։ Նրանց փոխարինելու եկան Ջորջիո Մարիա Կոնդեմին (կիթառ, հարվածային) և Ֆեդերիկո Ամորոսին (բաս-կիթառ)։ Երաժշտական առումով «Rotten Roma Casino»-ն շարունակեց փորձարարական «Spiritual Front»-ի նախկին թողարկման ավանդույթները, ամրապնդելով ինդուստրիալ երաժշտությունից ավելի վառ և կենդանի ձևերի անցումը։ Ալբոմը թողարկվեց երկու հրատարակությամբ և իր մեջ ընդգրկում էր DVD-սկավառակ երաժշտական տեսահոլովակներով, հարցազրույց և ասմունք Պազոլինիի, Մայակովսկու և Պավեզեի տեքստերի հիման վրա։ 2013 թվականի ընթացքում խումբը միանգամից թողարկեց երկու ալբոմ՝ «Open Wounds»-ը և «Black Hearts in Black Suits»-ը։ Առաջինը իրենից ներկայացնում է «Spiritual Front»-ի վաղ շրջանի (1999-2004 թվականներ) երգերի երկակի CD-հավաքածու, ինչպես նաև նախկինում չներկայացված նյութեր։ Երկրորդ՝ կոնցեպտուալ նախագիծը, որը նվիրված էր գերմանացի կինոռեժիսոր և դերասան Ռայներ Ֆասբինդերին, և «Spiritual Front» ու դրա նախկին երաժիշտ Ստեն Պուրիի համատեղ աշխատանքի արդյունքն էր։ «Black Hearts in Black Suits»-ում խումբը վերադառնում է նախկին, մինիմալիստական հնչողությանը։ 2014 թվականին խումբը թողարկում է երկու նոր աշխատանքներ՝ «Vladimir Central» և «Twin Horses» մինի-ալբոմները, որոնք համարվում են ամերիկյան երգչուհի Լիդիա Լանչի հետ համատեղ թողարկում։ Նույն թվականին խումբը լքում են միանգամից երկու երաժիշտներ՝ կիթառահար Ջորջիո Մարիա Կոնդեմին և բասիստ Ֆեդերիկո Ամորոսին։ Միաժամանակ «Spiritual Front»-ին միանում է նոր կիթառահարը՝ Ռիչարդ Գալատամը։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Spiritual Front» խմբի երաժշտությունը ընդունված է համարել նեոֆոլկ (ոմանք նրանց ոճը համարում են «մաֆիա-ֆոլկ» իտալական ծագման պատճառով), որը հիմնականում հատուկ է խմբի վաղ գործերին։ ժամանակի ընթացքում խումբը անընդհատ փոփոխվել է։ Սկսած «Armageddon Gigolo» և «Rotten Roma Casino» ալբոմներից, ակնհայտ նկատվում է կաբարե, տանգո, սվինգ և շանսոն ժանրերի ազդեցությունը։ Խմբի երգերը, ինչպես կարգն է, կատարվում են անգլերենով։. Բացի այդ, դիապազոնը այնքանով է լայն, որ խմբի տեքստերում շոշափվում են նիհիլիզմի մինչև անկումային արվեստ, կրոնից մինչև սադոմազոխիզմ ընկած թեմաներ ու սեքսուալ բնույթի ֆետիշներ։

Ներկայիս կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999Songs for The Will 
  • 2001Nihilist Cocktails for Calypso Inferno 
  • 2006Armageddon Gigolo 
  • 2010Rotten Roma Casino
  • 2013Open Wounds 
  • 2013Black Hearts in Black Suits 
  • 2002Twin a Tin Tin Towers
  • 2003No Kisses on the Mouth
  • 2003Nihilist
  • 2007Slave/Cruisin'/Ragged Bed
  • 2014Vladimir Central

Համատեղ թողարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006Angel of Ashes: a Tribute to Scott Walker
  • 2009Songs for a Child: A Tribute to Pier Paolo Pasolini
  • 2015 Easy Rhymes For Bastard Angels 2006-2015

Հավելյալ տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Spiritual Front» հոդվածին։