Squad | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2009 |
Վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | squad.com.mx |
Monkey Squad, S.A. de C.V., մեքսիկական ընկերություն, որ զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Տեղակայված է Մեխիկո քաղաքում և հայտնի է իր Kerbal Space Program խաղով։
Squad-ի հիմնական գործառույթների մեջ է մտնում մեդիա ծառայությունների տրամադրումը հաճախորդներին, ինչպիսիք են՝ Coca-Cola, Hewlett-Packard, Sony, Samsung և Nissan։ Ծառայություններն իրենց մեջ ներառում են՝ կայքերի ստեղծում, պարտիզանական մարքեթինգ և այլն[1]։ Ինչպես նաև ընկերությունը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ[2]։
2010 թվականի հոկտեմբերին Ֆիլիպ Ֆալանգը (ով հայտնի էր «HarvesteR» կեղծանունով), որոշեց դիմել Squad-ի տերերին՝ Ադրան Գոյաին և Էզեկիլ Այարզաին, հայտնելով նրանց, որ պատրաստվում է անցել հանգստի և միտք ունի զբաղվել համակարգչային խաղերի մշակմամբ։ Ինչն Squad-ից պատասխանեցին, որ Ֆիլիպը կարող է մշակել խաղեր Squad-ի համար, այդ պահին առկա նախագծի ավարտից հետո։ Եվ այդպես էլ սկսվեց Kerbal Space Program խաղի մշակումը, որն իրենից ներկայացնում էր տիեզերական սիմուլիատոր, որի նախնական տարբերակը թողարկվեց 2011 թվականի հուլիսի 24-ին[3][4][5]։
2016 թվականի մայիսի 30-ին Ֆիլիպը հայտարարեց, որ թողնում է Kerbal Space Program խաղի հիմնական մշակողի պաշտոնը, նշելով, որ պետք է շարունակի աշխատանքը մեկ այլ դեռ չհայտարարված նախագծի վրա[6]։
2017 թվականի մայիսի 31-ին Squad-ը հայտարարեց, որ Kerbal Space Program խաղը գնվել է Take-Two Interactive-ի կողմից[7]։