«Turning Tables», անգլիացի երգչուհի Ադելի «21»՝ երկրորդ ստուդիական ալբոմի վերջին սինգլը։ Սինգլը գրվել է Ռայան Թեդերի և Ադելի կողմից, իսկ պրոդյուսերն է Ջիմ Աբիսը։ Սինգլը XL լեյբլը թողարկել է 2011 թվականի նոյեմբերի 5-ին Rumour Has It սինգլի հետ։
Սինգլի թողարկումից հետո քննադատներy դրվատեցին Ադելի ձայնային տվայլները և երգերը։ Սինգլը վարկանշային աղյուսակներում գրավեց երկրորդ հորիզոնականը չորս երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Իտալիայում, Նիդերլանդներում։ UK Singles Chart-ում սինգլը զբաղեցրեց 62-րդ հորիզոնականը, իսկ US Billboard Hot 100 chart-ում՝ 63-րդ։ Recording Industry Associtaion of America (RIAA)-ում սինգլը արժանացավ ոսկե հավաստագրի։
- Ադել - վոկալ
- Ադել, Ռայան Թեդեր - բառերի հեղինակներ
- Ջիմ Աբիս - պրոդյուսեր
- Ջիմ Աբիս, Յան Դոուլինգ - գործիքավորողներ
- Նեիլ Քոուլի - ստեղնաշար