Younger Now | ||||
---|---|---|---|---|
Miley Cyrus-ի Ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 2017 թվականի սեպտեմբերի 29-ին | |||
Ձայնագրված | 2016-2017 | |||
Ժանր | Փոփ, Քանթրի, Ռոք, Ֆոլք | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | RCA Records | |||
Պրոդյուսեր | Մայլի Սայրուս, Օրեն Յոել | |||
Miley Cyrus-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Younger Now , ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի վեցերորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 29-ին։ Մայիսի 11-ին թողարկվել է «Malibu» սինգլը, իսկ հունիսի 9-ին՝ «Inspired» պրոմո սինգլը։ Օգոստոսի 18-ին եղել է երրորդ սինգլի՝ «Younger Now» պրեմիերան։
Ալբոմի առաջին սինգլը՝ Մալիբուն, թողարկվել է 2017 թվականի մայիսի 11-ին։ Սինգլը դարձել է իններորդը երգչուհու կարիերայում, որն ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100-ի առաջին տասնյակում (Top-10)։ Inspired սինգլի թողարկումըբեղել է 2017 թվականի հուիսի 9-ին։
2017 թվականի օգոստոսի 8-ին Մայլիյի պաշտոնական կայքում և սոց․ցանցերում հայտնվել է նոր ալբոմի շապիկը պատկերող տեսանյութը։ Տեսահոլովակում կա ժակետ, որի վրա աստիճանաբար հայտնվում են անուն և ամսաթիվ։ Դրանով երգչուհին անոնսացրեց ալբոմի թողարկման ամսաթիվը[1]։
Օգոստոսի 18-ին հասանելի է դարձել ալբոմի նախնական պատվեր, որի թողարկումը կլինի սեպտեմբերի 29-ին[2]։ Ալբոմի լեդ-սինգլը կոչվում է "Malibu", Սայրուսը այն առաջին անգամ ներկայացրել է 2017 թվականի մայիսի 13-ին Wango Tango ամենամյան համերգին կենդանի կատարմամբ, որը տեղի է ունեցել Սթաբհաբ Սենթեր-ում, կառուցված Կարլիֆորնիա նահանգի համալսարան-Դոմինգես Հիլսի տարածքում, քաղաք Քարսոն, 16 կմ դեպի հարավ Լոս Անջելեսի կենտրոնից, որտեղ եղել է որպես հատուկ հյուր[3][4]։ Նա նաև պատրաստվում էր հանդես գալ 2017 Billboard Music Awards-ի երաժշտական արարողության ժամանակ[5], որը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 21-ին նրա հոր՝ Բիլլի Ռեյ Սայրուսի և իր կրտսեր 17 տարեկան քրոջ՝ Նոա Սայրուսի ներկայությամբ[6][7]։ Մի քանի օր անց նա կատարեց այս երգը The Voice հեռուստաշոուի եզրափակչի ժամանակ[8][9]։
Պրոմո-սինգլ Inspired-ը Սայրուսը ներկայացրեց Արիանա Գրանդեի One Love Manchester բարեգործական համերգին, որը տեղի ունեցավ Մանչեսթերում Գրանդեյի համերգի ժամանակ եղած ահաբեկչության պատճառով։
Սայրուսը կատարել է «Malibu» և «Inspired» երգերը հունիսի 14-ին The Tonight Show Starring Jimmy Fallon շոուի ժամանակ[10]։ Օգոստոսի 22-ին Մայլի Սայրուսը թողարկեց կայք՝ youngernow.com իր ալբոմի համար, ինչով երկրպագուները հնարավորություն ստացան ներբեռնել լուսանկար «Younger Now» սինգլի համար[11]։ Օգոստոսի 27-ին Սայրուսը առաջինը կատարեց «Younger Now» երգը MTV Video Music Awards-ի ժամանակ[12]։
Մայլի Սայրուսը պատմեց ալբոմի մասին Billboard-ին՝ «Ես գրկում եմ այս աշխարհը և ասում՝ "Հեյ, նայիր, մենք լավ ենք, ես քեզ սիրում եմ"։ Եվ հուսով եմ, դու կարող ես ասել, որ սիրում ես ինձ նույնպես»[13]։
Երգչուհու հայրը՝ Բիլլի Ռեյ Սայրուսը, աջակցեց իր աղջկան՝ ասելով. «Այդ ալբոմը հիմնված է նրա արմատների վրա, նախկինում ոչ մի կերպ այդպես չէր, և դա նրա համար արդարացի է»[13]։
Ալբոմը ստացել է դրական և խառը արձագանքներ երաժշտական քննադատների և համացանցային հրատարակությունների կողմից։ Metacritic կայքումYounger Now -ն ստացել է 100-ից 66 գնահատական երաժշտական լրագրողների 8 կարծիքի հիման վրա[14]։ AllMusic-ից Սթիվեն Թոմաս Էրլուայնը Younger Now-ն գնահատել է 5 աստղից 3,5, նշելով․ «երևում է, որ ալբոմը առանձնացված է այն բանից, թե ինչպես է մի երգից անցնում մյուսը, բայց նա, այնուամենայնիվ, նոր բան ավելացնում է փոփ աստղի դիմանկարին, և այնքան վստահ է, որ նա չի անհանգստանում նրբությունների վրա, ինչպիսին հնագույն ոճն է[15]»։ The Guardian ամսագրից Դեյվ Սիմփսոնը նշեց․ «Younger Now-ում նա իր վերասկողության տակ է վերցրել և՛ երգերի շարադրածությունը, և՛ երաժշտությունը։ Եվ նա դարձավ պահպանողական, լայնամասշտաբ փոփ-աստղ իր երգերով և իր քանթրի ոճում ոչ մեծ ազդեցությամբ»[16]։ Մյուս կողմից, Pitchfork հրատարակության լրագրող Քլեր Լոբենֆելդը տվեց ալբոմին 10ից 4,փ ասելով, «Անճաշակ արտադրությունը և թույլ տողերը թուլացրել են Younger Now-ի ոճը, դարձնելով այն պարզապես ակնարկ կապված Մայլի Սայրուս անվան հետ, քան այն, ինչ կարող էր լինել[17]։
Մասնագիտական վարկանիշ | |
---|---|
Aggregate scores | |
Աղբյուր | Վարկանիշ |
Metacritic | 60/100[14] |
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
AllMusic | [15] |
Consequence of Sound | C-[18] |
Entertainment Weekly | B[19] |
The Guardian | [16] |
Idolator | [20] |
The Independent | [21] |
NME | [22] |
Pitchfork | 4.7/10[17] |
Slant Magazine | [23] |
Younger Now -ն դեբյուտավորվել է № 8 տեղում, Մեծ Բրիտանիայում, դառնալով երգչուհու չորրորդ սկավառակը, որը հայտնվել է բրիտանական հիթ-շքերթի top 10-ում UK Albums Chart[24]։ Այն նաև չորրորդ սկավառակն էր top 10-ում, Ավստրալիայում Breakout (№ 1), Can't Be Tamed (№ 4), Bangerz (№ 1)-ից հետո, հասնելով ARIA Albums Chart-ում երկրորդ տեղը[25]։ Ալբոմը 5-րդ տեղն է զբաղեցրել ամերիկյան Billboard 200-ի աղյուսակում, 45․000 հրատարակված էկվ․ ալբոմ, որոնից 33․000 ունեցել է իրական վաճառք։ Younger Now-ն դարձավ նա 11րդ սկավառակը ԱՄՆ-ում, top 10-ի մեջ[26]։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր | Տևողություն |
---|---|---|---|---|
1. | «Younger Now» |
| Օրեն Յոել | 4:08 |
2. | «Malibu» |
| Օրեն Յոել | 3:51 |
3. | «Rainbowland» (feat. Dolly Parton) | |||
4. | «Week Without You» | |||
5. | «Miss You So Much» | |||
6. | «I Would Die for You» | |||
7. | «Thinkin'» | |||
8. | «Bad Mood» | |||
9. | «Love Someone» | |||
10. | «She's Not Him» | |||
11. | «Inspired» |
| Օրեն Յոել | 3:21 |
Հիթ-շքերթ (2017) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Australian Albums (ARIA)[28] | 2 |
Austrian Albums (Ö3 Austria)[29] | 8 |
Belgian Albums (Ultratop Flanders)[30] | 17 |
Belgian Albums (Ultratop Wallonia)[31] | 21 |
Canadian Albums (Billboard)[32] | 3 |
Croatian Foreign Albums (IFPI)[33] | 33 |
Czech Albums (ČNS IFPI)[34] | 9 |
Danish Albums (Hitlisten)[35] | 25 |
Dutch Albums (MegaCharts)[36] | 11 |
French Albums (SNEP)[37] | 40 |
16 | |
Greek Albums (IFPI)[38] | 25 |
Hungarian Albums (MAHASZ)[39] | 35 |
Irish Albums (IRMA)[40] | 5 |
Italian Albums (FIMI)[41] | 9 |
Japanese Albums (Oricon)[42][43] | 44 |
Mexican Albums (AMPROFON)[44] | 11 |
New Zealand Albums (RMNZ)[45] | 4 |
Norwegian Albums (VG-lista)[46] | 9 |
Polish Albums (ZPAV)[47] | 19 |
Portuguese Albums (AFP)[48] | 6 |
Scottish Albums (OCC)[49] | 7 |
Slovak Albums (ČNS IFPI)[50] | 8 |
South Korean Albums (Gaon)[51] | 81 |
Spanish Albums (PROMUSICAE)[52] | 1 |
Swedish Albums (Sverigetopplistan)[53] | 11 |
Swiss Albums (Schweizer Hitparade)[54] | 11 |
UK Albums (OCC)[55] | 8 |
US Billboard 200[26] | 5 |
Պետություն | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ |
---|---|---|---|
ԱՄՆ | Սեպտեմբերի 29, 2017 | CD и Տեսային ներբեռնում | RCA Records |
Ռուսաստան |
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|
|