Աբդալա Էնսուր արաբ․՝ عبدالله النسور | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Salt, Հորդանան |
Քաղաքացիություն | Հորդանան |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Al-Zaytoonah University of Jordan? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the House of Representatives of Jordan?, Prime Minister of Jordan? և սենատոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Royal Committee for Jerusalem Affairs? |
Ստորագրություն | |
Abdullah Ensour Վիքիպահեստում |
Աբդալլա Էնսուր (Աբդալլա Ալ Նսուր «Ալ Նսուր Աբդալլա») արաբ. عبد الله النسور ʿAbd Allāh an-Nasūr, ծնվ. 1939 թվականի հունվարի 20-ին, Էս Սալտ, Անդրհորդանան), հորդանանցի պետական և քաղաքական գործիչ։ 2012 թվականի օգոստոսի 11-ից 2016 թվականի հունիսի 1-ը պետության վարչապետ։
Աբդալլա Էնսուրը ծնվել է 1939 թվականին հունվարի 20-ին Աս-Սալտում, Անդրհորդանանում[1]։ Սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, ինչպես նաև Սորբոնում, որտեղ տնտեսագիտության և մաթեմատիկայի ոլորտներում ստացել է դոկտորի աստիճան[2]։
1989 թվականին ընտրվել է Հորդանանի խորհդարանի պատգամավոր, և 1992 թվականից անդադար վերընտրվել է։ 1984 և 1985 թվականներին ծրագրավորման նախարար էր։ 1989 թվականին ստանձեց կրթության նախարարի պաշտոնը, 1991 թվականին՝ արտաքին գործերի նախարար, 1993-ին՝ արդյունաբերության և առևտրի նախարար, 1996-ին՝ բարձրագույն կրթության նախարար, 1997-ին՝ փոխվարչապետ և վարչական զարգացման նախարար, 1998-ին՝ նորրից փոխվարչապետ և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարար։ 1998-ից 2001 թվականը ներկայացուցիչների պալատի պատգամավոր էր։ Հետագայում եղել է Հորդանանի միջազգային արժույթի հիմնադրամի ներկայացուցիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային բանկում։
2012 թվականի օգոստոսի 11-ին Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը Էնսուրիին նշանակեց վարչապետի պաշտոնում[3] արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվելու համար, քանի որ օգոստոսի 4-ին թագավ որը խորհրդարանի լուծարման հրամանագիր ստորագրեց, իսկ ալ-Թարավնեի նախկին կառավարությունը ինքնաբերաբար հրաժարական տվեց ՝ համաձայն սահմանադրության 74-րդ հոդվածի[4]։ 24 անձից կազմված նոր կաբինետում նախորդ կառավարության անդամներից իրենց պաշտոնները պահպանեցին միայն 16 պատգամավոր[5]։ Խորհրդարանական ընտրությունները կայացան հունվարին, օրենսդիր մարմնի ստորին պալատի կազմում ըննդիմադիր կուսակցությունից անցան 37 թեկնածուներ, բայց նրանց մեծամասնությունը սատարում էր թագավորին։ Դրանից հետո խորհրդարանականները խնդրեցին թագավորին թողնել Էնսուրին վարչապետի պաշտոնում։ 2013 թվականի մարտի 9-ին նոր խորհրդարանը Հորդանանի պատմության մեջ առաջին անգամ հաստատեց վարչապետ՝ Աբդուլլահ Էնսուրին պահելով իր պաշտոնում, և կազմել երկրի նոր կառավարություն[6]։ Հետագայում Աբդալլահ II-ը երդում տվեց նոր կառավարությունում[7]։