Աբրամ Բարաց ֆր.՝ Abraham Baratz | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1895[1] |
Ծննդավայր | Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 28, 1975[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Իսի լե Մուլինո[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ և շախմատիստ |
Աբրամ Բարաց (սեպտեմբերի 14, 1895[1], Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1975[1], Իսի լե Մուլինո[1]), ֆրանսիացի քանդակագործ և շախմատիստ։ Փարիզի եռակի չեմպիոն (1925, 1926 և 1928), միջազգային մրցումների հաղթող Երում (1926), Հասթինգսում (1927-1928) և Բուխարեստում (1930)։
Աբրամ Բարացը ծնվել է Բեսարաբիայում 1895 թվականին[2]։ 1920-ական թվականներին Փարիզի գեղարվեստի դպրոցում սովորել է քանդակագործություն, միաժամանակ 1920-ականների սկզբից մասնակցել է Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Ռումինիայի շախմատի առաջնություններին։ Մինչև կյանքի վերջը ապրել է Փարիզում։
Առաջին մեծ հաջողությանը հասել է 1924 թվականին՝ Փարիզի մրցումներում զբաղեցնելով երկրորդ տեղը և զիջելով Եվգենի Զնոսկո-Բարովսկուն։ Հաջորդ տարի Փարիզի առաջին չեմպիոնատում Վիտալի Գալբերշտադտի հետ կիսել է առաջին տեղը, ինչպես նաև հաղթել է Փարիզի երրորդ (1927) և չորրորդ (1928) չեմպիոնատներում։ Փարիզի՝ 1925 թվականի չեմպիոնատում զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ 1929 թվականին այնտեղ կիսել է 2-4-րդ տեղերը։
1926 թվականին հաղթել է Պրովանսի՝ Երգի մրցույթում՝ պարտության մատնելով Դավիթ Յանովսկուն (խաղը դիտել այստեղ)։ 1927 թվականին նույն մրցույթում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Հասթինգսի՝ 1927-1928 թվականների հոբելյանական մրցումներում Ժորժ Կալտանովսկու հետ կիսել է առաջին-երկրորդ տեղը (1930-1931 թվականներին՝ 6-րդ տեղ), իսկ 1930 թվականին Բուխարեստի միջազգային մրցույթում՝ Վեքսլերի հետ՝ երկրորդ տեղը։
Ռումինիայի կողմից հանդես է եկել Համբուրգի (1930) և Պրահայի (1931) միջազգային շախմատային օլիմպիադաներում[3]։
Այլ արդյունքներ․ 5-րդ տեղ՝ Սկարսբորոյի (Հյուսիսային Յորքշիր)՝ 1926 թվականի մրցույթում, Ռոսելլի դը Տուրկոյի հետ 2-3-րդ տեղ՝ Նիսի՝ 1932 թվականի մրցույթում, Անդոր Լիլիենտալի հետ 3-4-րդ տեղ՝ Փարիզի՝ 1933 թվականի մրցույթում, 3-րդ տեղ՝ Փարիզի՝ 1938 թվականի և 4-րդ տեղ՝ 1939 թվականի մրցույթներում[4]։
Մասնակցել է փարիզյան Աշնանային սալոնի ցուցադրություններին։
Աբրամ Բարացը եղել է Ալեքսանդր Ալյոխինի ընկերը և գրել է նրա հիշատակին նվիրված գիրք (Testament d’Alekhine, 1972)։ 1956 թվականին Փարիզի Մոնպարնասի գերեզմանատանը կառուցել է Ալյոխինի գերեզմանաքարը։ Այն կազմված էր գրանիտե հիմքով հորիզոնական տեղակայված շախմատային տախտակից, մակագրությունով գրանիտե կոթողից՝ պսակավորված գրոյսմաստերի մարմարյա բարձրաքանդակով։
Հուշակոթողը քայքայվել է՝ չդիմանալով 1999 թվականի դեկտեմբերի քամու կտրուկ սաստկացումներին և մասնակիորեն վերականգնվել է 2003 թվականին (առանց գողացված բարձրաքանդակի)։ Նոր, այս անգամ բրոնզե բարձրաքանդակը՝ Բարացի հեղինակած սկզբնական մակետի համապատասխանությամբ առաջարկվել է կառուցել քանդակագործ Դմիտրի Կամինկերին, ով իր հերթին կազմել է հուշակոթողի՝ իր սեփական նախագիծը (մինչ օրս չի իրագործվել)։
|