Գյուղ | |||
---|---|---|---|
Ազնվաձոր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Իբրահիմլի, Խանջաղազ, Խանջղազ, Խանջուղազ, Գյոզալդարա | ||
Մակերես | 14.56 կմ² | ||
ԲԾՄ | 1675 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 380[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ազնվաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Ազնվաձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Վանաձոր քաղաքից հեռու է մոտ 3 կմ հյուսիս-արևելք։ Ազնվաձոր է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[3]։
Գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են, կան նաև անտառներ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ազնվաձորի մշտական բնակչությունը կազմել է 380, առկա բնակչությունը՝ 348 մարդ[2]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք 1988-1989 թթ հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն։
Ազնվաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 33 | 393 | 706 | 822 | 624 | 1041 | 1091 | 706[4] | 473 | 380[2] |
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (32 հա), խոտհարքերը (96 հա)։ Պետական հողերը օգտագործվում են որպես արոտավայրեր՝ կազմելով 157 հա, կան նաև պտղատու այգիներ և վարելահողեր՝ համապատասխանաբար զբաղեցնելով 7 և 31 հա։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Գյուղն ունի դպրոց՝ Ազնվաձորի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։
|