Ալեքսանդր Միխայլովիչ Օպեկուշին (ռուս.՝ Александр Михайлович Опекушин, նոյեմբերի 16 (28), 1838[1], Danilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 4, 1923(1923-03-04)[2][3][4], Rybnitsy, Danilovsky Uyezd, Յարոսլավլի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քանդակագործ։ Մոսկվայի Տվերյան զբոսայգում գտնվող Պուշկինի բրոնզե հուշարձանի հեղինակը, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1895)։ Մասնակցել է Նովգորոդում «Ռուսաստանի հազարամյակի» (Մ․ Օ․ Միկեշինի նախագծով, բացումը՝ 1862 թ.) և Պետերբուրգում Եկատերինա 11-ի (բացումը՝ 1873 թ.) հուշարձանների ստեղծմանը։ Օպեկուշինի առավել նշանակալից գործը Մոսկվայում Ա․ Ս․ Պուշկինի հուշարձանն է (բրոնզ, գրանիտ, բացումը՝ 1880 թ.), ուր բանաստեղծի վեհաշուք կերպարը զուգորդված է նրա պատմական կոնկրետությանն ու հավաստիությանը։ Օպերկուշինը ստեղծել է նաև Պետերբուրգում Ա․ Ս․ Պուշկինի (բացումը՝ 1884 թ.), Տարտուում Կ․ Մ․ Բերի (բացումը՝ 1886 թ.), Պյատիգորսկում Մ․ Ցու․ Լերմոնտովի (բացումը՝ 1889 թ.) հուշարձանները (բոլորը բրոնզ, գրանիտ)։
Օպեկուշինի պատվին է անվանակոչվել 1986 թվականի օգոստոսի 13-ին Լյուդմիլա Չեռնիխի կողմից հայտնաբերված (5055) Օպեկուշին աստերոիդը[5]։
-
Ռուսիայի 1000-ամյակի հուշարձանը
Նովգորոդում
-
-
-
Ալեքսանդր III., Մոսկվա (չի պահպանվել)
-
Մուրավյով-Ամուրսկի. Խաբարովսկ
-
Գրեյգ. Նիկոլաև
-
-
Պուշկին. Սանկտ Պետերբուրգ
-
Պուշկին. Օստավևո, Մոսկվա
-
Մահարձան Վոլինսկուն, Երոպկինին ու Խրուշչովին. Սանկտ Պետերբուրգ
-
Կարլ Էռնստ ֆոն Բաերս.
Դորպատ
-
-
Եկատերիա II
-
- ↑ 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Опекушин Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Androssov S. Opekushin, Aleksandr // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T063624
- ↑ (5055) Օպեկուշին աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
- «Ալեքսանդր Օպեկուշին». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
- Скребков А. Академик А. М. Опекушин: К 90-летию со дня рождения // Красная панорама. — 1928. — № 52. — С. 15.
- Беляев Н., Шмидт Н. А. М. Опекушин. — М.: Искусство, 1954.
- Суслов И. М. А. М. Опекушин. Жизнь и творчество. — Ярославль: 1968.
- Крейн А. З. Рукотворный памятник. — М.: Советская Россия, 1980. — 48, [32] с. — 50 000 экз.
- Давыдова О. А. Академик из крепостных. Очерк об А. М. Опекушине. — Ярославль: 1991.
- Давыдова О. А. «Лепил А. Опекушин». — Ярославль: Издательское бюро «ВНД», 2013. — 256 с.; 32 л. ил.
- Давыдова О. А. Академик из крепостных // Московский журнал. — 2013. — № 10. — С. 50—57. — ISSN 0868-7110.
- Давыдова О. А. Увековеченный в бронзе. Пушкиниана скульптора Александра Опекушина. — М.: Издательство «МИК», 2016. — 2016 с., ил.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 552)։
|