Աշոտ Մանուչարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
![]() |
Աշոտ Մանուչարյան (օգոստոսի 1, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, պետական և հասարակական գործիչ։
Աշոտ Մանուչարյանը ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի № 122 դպրոցը։ 1971-1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ 1974-1977 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղարի տեղակալ, այնուհետև՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղար։ 1977-1980 թվականներին աշխատել է Երևան Քաղաքի ավտոմատացված համակարգերի ինստիտուտի գիտաշխատող։ 1978 թվականին ավարտել է Լենինգրադի կառավարման մեթոդների և տեխնիկայի ինստիտուտը։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1982-1983 թվականներին միջազգային երիտասարդական ճամբարի քաղբաժնի ղեկավար։ 1983-1991 թվականներին աշխատել է Երևանի № 183 դպրոցի ուսումնական բաժնի վարիչ։ 1988-1990 թվականներին ընտրվել է Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի դեպուտատ։ 1988-1989 թվականներին եղել է «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ[1][2], ձերբակալվել է մյուս անդամների հետ և տեղափոխվել Մոսկվա։
1991 թվականի մայիսից նոյեմբեր եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար[3][4][5]։ 1991-1993 թվականներին եղել է Հայաստանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատու[6]։ 1993 թվականից զբաղվում է քաղաքականությամբ, քաղաքական վերլուծությամբ և կանխատեսմամբ։
1996 թվականին առաջադրվել է Հայաստանի նախագահի թեկնածու։ 2004 թվականի ապրիլի 22-ին երեք անհայտ անձ դաժան ծեծի են ենթարկել Մանուչարյանին։ Շատ արյուն կորցնելով և վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախորդող Վալերի Պողոսյան |
ՀՀ Ներքին գործերի նախարար Աշոտ Մանուչարյան 1991, մայիս - 1991, նոյեմբեր |
Հաջորդող Վանիկ Սիրադեղյան |
|
|