Արդենիս

Գյուղ
Արդենիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ամասիայի շրջան
Այլ անվանումներԳյոլլի
Մակերես17.4 կմ²
ԲԾՄ2050 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն195[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Արդենիս (Հայաստան)##
Արդենիս (Հայաստան)

Արդենիս (նախկին անվանումը՝ Գյոլլի), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 28 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Արփի լճից 4-5 կմ արևելք, Ախուրյան գետի ձախ կողմում։

Նախկինում մտել է Կարսի մարզի Կարսի օկրուգի մեջ և ունեցել է Գյուլլի, Գյոլլի անվանումները։ Արդենիս է վերանվանվել 1991 թ.-ին[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արդենիսի մշտական բնակչությունը կազմել է 135, առկա բնակչությունը՝ 165 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։

Արդենիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 204[4] 284 316 416 470 698 757 358 132 135[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդենիսի տարածքում պահպանվել են հայկական հին ամրոցի և եկեղեցու հետքեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://shirak.mtad.am/about-communities/592/
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 30» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 22-ին.