Արեգունի

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգունի (այլ կիրառումներ)
Գյուղ
Արեգունի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն344[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Արեգունի (Հայաստան)##
Արեգունի (Հայաստան)
Արեգունի (Գեղարքունիքի մարզ)##
Արեգունի (Գեղարքունիքի մարզ)

Արեգունի, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գտնվում է Սևանի լեռների ստորոտին, Սևանա լճի արևելյան ափի մոտ, մարզկենտրոն Գավառից 100 կմ արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։

Նախկինում Սատանախաչ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ Վերանվանվել է Գյունեյ 1935 թ. հունվարի 3-ին, Արեգունի` 1991 թ. ապրիլի 3-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արեգունիի մշտական բնակչությունը կազմել է 344, առկա բնակչությունը՝ 340 մարդ[2]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5], այնուհետ` հայերով։ Արեգունիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 132 299 331 481 562 823 96 375 344[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում կան հին խաչքարեր։ Հնում ունեցել է պահակատուն և եղել է ճանապարհային կայան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 509
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 919
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 31» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]