Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արթուր Այվազյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ ( Հայկական ԽՍՀ) → Ուկրաինա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Լվովի ֆիզիկական կուլտուրային պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | հրաձիգ |
Պարգևներ և մրցանակներ |
Արթուր Այվազյան (հունվարի 14, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ուկրաինայում բնակվող հայ հրաձիգ, որը հանդես է գալիս փոքր տրամաչափի և օդամղիչ հրացաններով հրաձգության ձևերում։ Սպորտի վաստակավոր վարպետ։ Հասակը՝ 176 սմ, քաշը՝ 82 կգ։ 2008 թվականի Պեկինի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն։
Ծնվել է 1973 թվականին Երևանում։ 1985 թվականից, թեթև աթլետիկայից տեղափոխվելուց հետո, Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռոբերտ Հակոբյանի ղեկավարությամբ Երևանի մարզահրաձգային ակումբում սկսել է զբաղվել հրաձգությամբ։ Եղել է Հայկական ԽՍՀ հավաքականի անդամ։
1990-ին ընդունվել է Լվովի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, շուտով դարձել է Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ հավաքականների անդամ։ 1995 թ., բուհն ավարտելուց հետո, զորակոչվել է Ուկրաինայի զինված ուժեր (ծառայությունն անցել է մարզական վաշտում), որտեղ շարունակում է ծառայել մինչ օրս (2008-ին ստացել է Ուկրաինայի սահմանային զորքերի ավագ լեյտենենտի կոչում)։ 1997-ին տեղափոխվել է Սիմֆերոպոլ, որտեղ սկսել է մարզվել Վադիմ Կլիմենկոյի ղեկավարությամբ, դարձել է Ղրիմի հանրապետական «Դինամո» մարզական ընկերության անդամ։ Ներկայիս մարզիչն է Նինա Կլիմենկոն։
|