Արկադի Վոլոժ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 11, 1964[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Ատիրաու, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և մաթեմատիկոս |
Աշխատավայր | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Yuriy Volozh? |
Զբաղեցրած պաշտոններ | Գլխավոր տնօրեն |
Կայք | volozh.com |
![]() |
Արկադի Յուրիևիչ Վոլոժ (ծնվ.` փետրվարի 11, 1964 թվականի Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գուրև քաղաքում, ԽՍՀՄ), Յանդեքս[3][4] ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն։
Արկադի Յուրիևիչ Վոլոժը ծնվել է 1964 թվականի փետրվարի 11-ին Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գուրև քաղաքում, ԽՍՀՄ) Գուրև քաղաքում, ԽՍՀՄ (այժմ` Ատիրաու)։ Նրա հայրը` Յուրի Աբրամովիչ Վոլոժը, (ծնվ.` 1938 թվականին), երկրաբան էր, Կասպից ծովի տարածաշրջանի նավթային բնագավառի մասնագետ էր և Կաշագան տարածաշրջանի հայտնաբերողներից մեկը, Ալմա-Աթայում եղել է «Կազգեոֆիզտրեստ» կուսակցության ղեկավար, արդյունքում դարձել է երկրաբանական և հանքային գիտությունների դոկտոր և Ռուսական գիտությունների ակադեմիայի երկրաբանական ակադեմիայի ավագ գիտաշխատող է[5]։ Մայրը` Սոֆյա Լվովնա Վոլոժը, Գուրևի երաժշտական քոլեջի[6] ուսուցչուհի է։
Նա Ալմա-Աթայի ֆիզիկա-մաթեմաթիկական դպրոցի շրջանավարտ է։ 1986 թվականին նա ավարտել է Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի ինստիտուտը` «կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ։ ԽՍՀՄ[7] գիտությունների ակադեմիայի խնդիրների վերահսկողության ինստիտուտում զբաղվել է մեծ քանակությամբ տվյալների վերամշակման ոլորտի հետազոտությամբ։
1989 թվականին հիմնադրել է Comptek ընկերությունը, մինչև 2000 թվականը եղել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։ Այդ նույն թվականին նա բացեց «Արկադիա» ընկերությունը, Արկադի Բորկովսկիի հետ միասին թողարկեցին արտադրանք, որը դասակարգվում էր իր` մոտ 10ՄԲ ծավալ տարողությամբ, որն օգտագործվել է արտոնագրված ինստիտուտներում և կազմակերպություններում։
1998 թվականին Արկադին, որպես ռուսական վավերագրական ասոցիացիայի (RANS.RU) անլար մուտքի ցանցերի հանձնաժողովի նախագահ, մասնակցել է անլար մուտքի օպերատորների հաճախականությունների հսկողության գործընթացին։ 1999 թվականին նա մեկն էր այն մարդկանցից, ովքեր ազդել էին Ռուսաստանում IP հեռախոսների օրինականացման ճակատագրի վրա։
1997 թվականին Վոլոժն առաջին քայլն արեց Յանդեքս ընկերության ստեղծման համար, 10 հազար դոլարով, կոշտ սկավառակներով 3 սերվերների համար, որոնք ունեին 1 ԳԲ հզորություն, և որտեղ ինդեքսավորված էր Ռունետի ամբողջ պարունակությունը։ Այս ներդրումների արդյունքում 1999 թվականին Յանդեքսը ներթափանցում է ինտերնետի ռուսախոս սեգմենտի յոթ ամենահայտնի կայքեր։
2000 թվականից նա դարձավ Յանդեքսի գլխավոր տնօրենը։ 2007 թվականից նա Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՄՖՏԻ)[8] նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ֆակուլտետի «Տվյալների վերլուծություն» բաժնի ղեկավար է։
«Կոմերսանտ» թերթի` 2010 թվականի լավագույն մենեջերների վարկանիշում «Մեդիաբիզնես»[9] անվանակարգում զբաղեցրեց առաջին տեղը։
2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ռուսաստանի տնտեսության արդիականացման և նորարարական զարգացման խորհրդի նիստում Արկադի Վոլոժը դիմել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին իշխանությունների կողմից տեղեկատվությունների տրամադրման ձևերի ստանդարտացման և դրա ավելի մեծ թափանցիկության վերաբերյալ, որոնք պետք է ավտոմատ ձևով[10] բարելավեին Յանդեքս որոնիչի կողմից ձեռք բերված տեղեկությունները։
2013 թվականի մարտին նա ընդգրկվել է «Forbes» ամսագրի կողմից ամեն տարի կազմվող միլիարդատերերի վարկանիշում, նրա սեփական կարողությունը գնահատվել է 1,15 մլրդ դոլար[11]։ Նույն ամսվա ընթացքում Յանդեքսի բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխման արդյունքում ֆոնդային բորսայում 117 մլրդ դոլարով[12] վաճառել է 5,14 մլն բաժնետոմս։
2014 թվականի սեպտեմբերի 1-ից Վոլոժը Յանդեքսի գործադիր տնօրենի պաշտոնը հանձնեց Ալեքսանդր Շուլգինին և զբաղեցրեց Յանդեքս[13] ընկերությունների խմբի ղեկավարի պաշտոնը։
2016 թվականին[14] ծնողների և երեխաների հետ ստացել է Մալթայի երկրորդ քաղաքացիություն, որի համար ըստ երկարատև ներդրումների[15] ծրագրի անհրաժեշտ էր վճարել առնվազն 880 հազար եվրո։
Ֆորբս ամսագիրը 2018 թվականի հունիսին Վոլոժի կարողությունը գնահատել է 1,5 մլրդ դոլար (Ռուսաստանում 65-րդ տեղը)[16]։
Ֆորբս ամսագրի կողմից նախորդ կարողության գնահատումը.
Ցուցանիշ | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 |
Կարողություն (մլրդ դոլար) | 0,9 | 0,95 | 1,15 | 1,7 | 0,8 | 0,7 | 1,1 | 1,5 |
Տեղը (Ռուսաստանում) | 114 | 97 | 94 | 60 | 114 | 118 | 85 | 65 |
Ամուսնացած է, ունի երեք երեխա[17]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Վոլոժ» հոդվածին։ |
|