Արմեն Վարդանյան | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական հասակ | 170 սմ |
Հայտարարվող քաշ | 66 կգ |
Ծննդյան թվական | հոկտեմբերի 30, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() ![]() |
Մարզիչ | Մուրադ Սարգսյան Եվգենի Չերտկով Վադիմ Կիսել |
Մեդալները | ||
---|---|---|
Ներկայացնում էր՝ ![]() | ||
Տղամարդկանց հունահռոմեական ոճի ըմբշամարտ | ||
Օլիմպիական խաղեր | ||
Բրոնզ | Պեկին 2008 | 66 կգ |
Աշխարհի առաջնություն | ||
Արծաթ | Կրեթեյ 2003 | 66 կգ |
Արծաթ | Մոսկվա 2010 | 66 կգ |
Եվրոպայի առաջնություն | ||
Արծաթ | Բելգրադ 2003 | 66 կգ |
Ոսկի | Հապարանդա 2004 | 66 կգ |
Ոսկի | Տամպերե 2008 | 66 կգ |
Աշխարհի գավաթի առաջնություն | ||
Բրոնզ | Անթալիա 2007 | 66 կգ |
Արմեն Վարդանյան (նոյեմբերի 30, 1982[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի, ավելի վաղ՝ հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2004, 2008), աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (2003, 2010), Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008), Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ։ Հասակը՝ 170 սմ է, քաշային կարգը՝ 66 կգ։
Ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 30-ին Լենինականում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 1988 թվականի երկրաշարժից հետո Լենինականում։
Մարզվել է Մուրադ Սարգսյանի, Եվգենի Չերտկովի[2] և Վադիմ Կիսելի մոտ։
1999 թվականին Արմեն Վարդանյանը մեկնել է Զապորոժիե։ 2000 թվականից հանդես է գալիս Ուկրաինայի դրոշի ներքո։ Ավարտել է Զապորոժիեի ազգային տեխնիկական համալսարանը[3]։ «Դինամո» մարզական կազմակերպության (Զապորոժիե) անդամ է։ Եղել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության զինծառայող։
2010 թվականի հոկտեմբերին Արմեն Վարդանյանը կազմակերպել և անցկացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշար դպրոցական տարիքային կատեգորիայում։ Մրցաշարին մասնակցել են Զապորոժիեից 90 երեխաներ, որոնք բաժանված էին 3 տարիքային կատեգորիաների՝ 1995-1996 թվականներին ծնվածներ, 1997-1998 թվականներին ծնվածներ և 1999-2000 թվականներին ծնվածներ[4]։ 2012 թվականին մրցաշարն անցկացվեց երրորդ անգամ, որին մասնակցեց 136 հոգի Զապորոժիեից և Դնեպրոպետրովսկից[5]։
Հայաստանի կողմից
Ուկրաինայի կողմից
2012 թվականին Արմեն Վարդանյանը Батькивщина կուսակցության կողմից առաջադրվել է որպես Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր № 76 օկրուգի համար[9]։ Թեկնածուի վստահված անձը Ի. Վ. Նովոշինսկայան էր[10]։ Թեկնածուի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Արմեն Վարդանյանի ընդհանուր եկամուտը 2011 թվականին կազմել է մոտ 120000 գրիվեն[11]։ Նախընտրական ծրագրում, բացի միավորված ընդդիմության ընդհանուր նպատակներից, Արմենը պարտավորվեց ստեղծել մարզահրապարակների, ակումբների ցանց, որը պետք է ուղղված լիներ բնակչության պահանջմունքների բավարարմանը[12]։ Արմենը, զբաղեցնելով չորրորդ տեղը, Գերագույն ռադա չանցավ[13]։
|