Գյուղ | |||
---|---|---|---|
Արջուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Մակերես | 26,95 կմ² | ||
ԲԾՄ | 1400-1600 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼990 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | արջուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Արջուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Գյուղը տեղադրված է Փամբակի գոգավորությունում, բլրապատ, մեղմաթեք լեռնալանջի վրա՝ ծովի մակարդակից 1400-1600 մ բարձրության վրա, Վանաձոր քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելք։
Նախկինում ունեցել է Արչուտ, Արջիտի անվանումները։ Ընկած է Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղուց աջ։ Գյուղը տեղադրված է Փամբակի գոգավորությունում` բլրապատ, մեղմաթեք լեռնալանջի վրա։
Արջուտն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ[3]։
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 600-700 մմ։
1897 թվականին ուներ 574, 1926 թվականին՝ 823, 1939 թվականին՝ 1052, 1959 թվականին՝ 1295, 1970 թվականին՝ 2003, 1979 թվականին՝ 2172, 2001 թվականին՝ 1007, 2011 թվականին՝ 990 բնակիչ[4]։ Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արջուտի մշտական բնակչությունը կազմել է 990, առկա բնակչությունը՝ 723 մարդ[5]։ Մինչև 1988-1988 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[6]։
Արջուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղատնտեսությունում մեծ բաժին ունեն վարելահողերը (170 հա)։ Կան պտղատու այգիներ (6 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր (780 հա), խոտհարքներ (73 հա), վարելահողեր (77 հա)։
Բնակչության հիմնական զբաղվածությունը հանդիասանում է դաշտավարությունը, անասնապահությունը, բանջարաբուծությունն ու մեղվաբուծությունը։
Արջուտում կան ածխաթթվային հանքային աղբյուրներ և տուֆի պաշարներ[4]։
Արջուտն ունի Առաքելոց խաչ անվանմամբ մատուռ։
|
|