Բադդի Վալաստրո | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1978 (46 տարեկան) |
Ծննդավայր | Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ridgefield Park High School? |
Մասնագիտություն | շեֆ խոհարար և գործարար |
Կայք | carlosbakery.com |
Buddy Valastro Վիքիպահեստում |
Բարտոլո «Բադդի» Վալաստրո Կրտսեր (անգլ.՝ Bartolo "Buddy" Valastro, Jr., մարտի 3, 1978, Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իտալական ծագմամբ ամերիկացի շեֆ խոհարար, ձեռներեց, մի քանի ռեալիթի շոուների մասնակցելու շնորհիվ հայտնի դարձած։
Իր հոր հիմնած փռի՝ Carlo’s Bakery֊ի սեփականատերն է։ Նրան բավականին մեծ ճանաչում բերեցին «Հրուշակագործների արքա» ռեալիթի շոուի նկարահանումները, որի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի ապրիլին TLC հեռուստաալիքով։ Մեծ հաջողության շնորհիվ հայտնվեցին նաև այլ՝ ոչ պակաս ճանաչում ունեցող նախագծեր՝ նրա մասնակցությամբ՝ «Ղեկավարը խոհանոցում» (2011 թվական), «Մեծ հացթուխ» (2010 թվական), «Բադդիի փռի փրկումը» (2013 թվական)։
Բադդի Վալաստրոն ծնվել է 1977 թվականի մարտի 3-ին ԱՄՆ֊ի Նյու Ջերսի նահանգի Հոբոկեն քաղաքում, Բադդի Վալաստրո Ավագի և Մերի Պինտոյի իտալական բազմազավակ ընտանիքում։ 11 տարեկանից սկսել է աշխատել իր հոր փռում։ Բադդիի հայրը մահացել է 1994 թվականին՝ իրեն փոխարինող թողնելով իր որդուն։
Ամուսնացած է Լիզա Վալաստրոյի հետ, համատեղ կյանքում ունեցել են 3 որդի (Բարտոլո, Մարկո, Կառլո) և 1 դուստր՝ Սոֆյային։ Բադդին նաև 4 քույր ունի։
Բացի Carlo’s Bakery փռից, որտեղ անց են կացվում «Հրուշակագործների արքա» հեռուստահաղորդման նկարահանումները, Վալաստրոն ունի ևս 12 փուռ, որոնք բացվել են միայն իր շոուի այդպիսի հաջողության շնորհիվ։ 2012 թվականի հունվարին Hudson Reporter թերթը Բադդիին ներառեց Նյու Ջերսի նահանգի Հադսոն շրջանի 50 ամենաազդեցիկ մարդկանց ցանկի մեջ։ Այժմ Բադդիի փռերից գործում են Նյու Ջերսի նահանգի 6 շրջաններում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս՝ Ֆիլադելֆիայում, Լաս Վեգասում և Նյու Յորքում։ Ինչպես նաև Բադդիի փռերն աշխատում են 9 նավահանգստյան կենտրոններում։
Lackawanna Factory գործարանը, որը գտնվում է Ջերսի Սիթի (Նյու Ջերսի նահանգ) քաղաքի հարևան քաղաքում, հանդիսանում է Բադդիի բիզնեսի գլխավոր գրասենյակը և գործածվում է որպես լրացուցիչ տարածք՝ հարսանեկան և ֆիրմային տորթերի ստեղծման համար, ինչպես նաև այնտեղ հատուկ հացաբուլկեղեն թխելու համար, որը հետո առաքվում է ԱՄՆ֊ի ցանկացած կետ։
2014 թվականի հունիսին Բադդին հիմնեց Event Planning & Catering company, Buddy V’s Events. ընկերությունը, որն աշխատում էր հասարակական սննդի ոլորտում, որի գործունեության հիմնական ուղղությունը Կորպորատիվ միջոցառումների կազմակերպումն է, ինչպես նաև հարսանեկան արարողությունների և ընտանեկան ցանկացած տոնի նախագծումը
Կատակերգու Պոլ Ֆ. Տոմպկինսը Բադդի Վալաստրոյի Comedy Bang Bang հեռուստահաղորդման ժամանակ նմանակումներ է անում։
Metro թերթին տված իր հարցազրույցներից մեկում Բադդին ասել է, որ պատրաստվում է Մոսկվայում փուռ հիմնել[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադդի Վալաստրո» հոդվածին։ |
|