Բարըշ Արդուչ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Մյունստեռլինգեն, Kreuzlingen District, Տուրգաու, Շվեյցարիա |
Կրթություն | Էրջիյեսի համալսարան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Բարըշ Արդուչ (թուրքերեն՝ Barış Arduç, հոկտեմբերի 9, 1987[1], Մյունստեռլինգեն, Kreuzlingen District, Տուրգաու, Շվեյցարիա), թատրոնի և կինոյի ազգությամբ թուրք դերասան և մոդել[2]։ Նկարահանվել է մի շարք հայտնի թուրքական սերիալներում և գեղարվեստական ֆիլմերում։ Նկարահանվել է «Վարձու սեր» հեռուստանովելում։ 2016 թվականին Բարըշ Արդուչը դարձել է «Kansersiz Yaşam Derneği» (հայերեն՝ Առանց քաղցկեղի կյանք ասոցիացիա) ասոցիացիայի բարի կամքի դեսպան։ 2019 թվականին նկարահանվել է «Արջնագռավ» հեռուստասերիալում
Բարըշը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 9-ին Ստամբուլում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ծնվել է Շվեյցարիայում։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Ստամբուլում, որտեղ էլ հիմա բնակվում է։ Բարըշ Արդուչն ունի ալբանական ծագումնաբանություն։ Բարըշ Արդուչը փոքրուց զբաղվում է սպորտով։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլում։ Ապագա մասնագիտության հարցում նա միանգամից չի կողմնորոշվել․ ընտրել սպորտային ակադեմիան, թե կոնսերվատորիան։ Սկզբից նա ընտրել է սպորտը, բայց ակադեմիայից նրան մեկ տարի անց հեռացրել են։ Ակադեմիայից հեռացվելուց հետո՝ նա ընդունվել է դերասանական կուրսերի։ Որպես հոբբի՝ Բարըշը մշտապես զբաղվում է սպորտով, լողով, դայվինգով։ Ի տարբերություն իր բազմաթիվ կոլեգաների, Բարըշը կատարելապես տիրապետում է անգլերենին։ Նկարահանվել է «Վարձու սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Օմեր Իփլիքչիին։ 2015 թվականին դարձել է թուրքական «Derimod» ընկերության գովազդային դեմքը։
2020 թվականի հուլիսի 29-ին ամուսնացել է թուրք դերասանուհի Գյուփսե Օզայի հետ։
Ֆիլմ | |||
---|---|---|---|
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2014 | Միայն դու | Էմին | |
2014 | Դելիհա | Ջեմիլ | |
2017 | Երջանկության ժամանակը | Մերթ | |
Հեռուստատեսություն | |||
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2011 | Փոքրիկ տիրուհի | Ջենք | |
2011 | Լսեք սիրել | Հաքան | |
2012 | Մի անհանգստացեք ինձ համար | Ահմեդ Ավչիօղլու | Էպիզոդիկ դեր |
2013 - 2014 | Այսօրվա քաղաքը | Սելիմ Բայրաքթար | Էպիզոդիկ դեր |
2015 | Ռակոն | Թեքին Աթան | Գլխավոր դեր |
2015 - 2017 | Վարձու սեր | Օմեր Իպլիկչի | Գլխավոր դեր |
2019 | Արջնագռավ | Քուզգյուն | Գլխավոր դեր |
2020 | Փոս | Արըք Բյոքե Էրդենեթ | Գլխավոր դերերից մեկը |
2021-2023 | Ալփ-Արսլան. Մեծն սելջուկներ | Ալփ-Արսլան | Գլխավոր դեր |
Ինտերնետ հեռուստասերիալներ | |||
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2021-2022 | Ակումբ | Ֆըսթըք Իսմեթ Դենիզեր | Գլխավոր դեր / Netflix |
Գովազդ | |||
---|---|---|---|
Տարի | Ապրանքանիշ | Ոլորտ | Ծանոթագրություններ |
2015 | Coca Cola-Türkiye | Alkolsüz soğuk içecek | "Aklımdaki Yaz" |
Derimod | Ayakkabı | Böcek Yapım | |
2016 | Garanti Bankası | Banka | Alametifarika |
Nike | Giyim mağazası | Seslendirme, "Come Out of Nowhere" | |
2021 | Turkcell | GSM Operatörü | Melis Sezen ile birlikte yer aldı |
GoDaddy | İnternet domain servisi | ||
Paycell | Elektronika |