Գյուղ | ||
---|---|---|
Բերքանուշ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1828 թ. | |
ԲԾՄ | 835 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▼1568 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բերքանուշ (նախկին անվանումը՝ Օղուրբեքլու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 835 մ։ Վերանվանվել է 1945 թվականի օգոստոսի 2-ին[2]։
Գյուղը հիմնադրել են 1828 թվականին Խոյի գավառից գաղթած հայերը, որից հետո՝ 1915 թվականին Վանից գաղթած արևմտահայերը, իսկ 1940 թվականին Իրանից հայրենադարձները համալրել են գյուղի բնակչության կազմը[3]։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են նոյեմբերի կեսերին, հունվար ամսվա միջին ջերմաստիճանը տատանվում է-10-30 °C։ Ամռանը օդի միջին ամսական ջերմությունը կազմում է 34-36 °C, իսկ առավելագույնը 42 °C։
Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-350 մմ է։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերքանուշի մշտական բնակչությունը կազմել է 1568, առկա բնակչությունը՝ 1518 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 145 | 580 | 510 | 546 | 1126 | 1345 | 1507 | 2074 | 1808 | 1772 | 1568[4] |
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և դաշտավարությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերքանուշ» հոդվածին։ |
|