' | |||
![]() | |||
Ամբողջական անուն | Բրազիլենսե (պորտ.՝ Brasiliense Futebol Clube) | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Jacaré (Կոկորդիլոս) | ||
Հիմնադրում | 2000 թվական | ||
Երկիր | ![]() | ||
Քաղաք | Բրազիլիա | ||
Մարզադաշտ | Բոկա դու Ժակարե, Բրազիլիա, Ֆեդերալական օկրուգ, Բրազիլիա | ||
Տարողունակություն | 32.000 | ||
Նախագահ | ![]() | ||
Մարզիչ | ![]() | ||
Կայք | |||
|
«Բրազիլենսե» (պորտ.՝ Brasiliense Futebol Clube), Բրազիլական ֆուտբոլային ակումբ, որը գտնվում է երկրի մայրաքաղաքում՝ Բրազիլիայում, բայց ակումբը օրինական համարվում է Բրազիլական արվարձանինը՝ Տագուատինգայինը։ «Բրազիլենսեն» Բրազիլիայի ամենաերիտասարդ և ամենաարագ զարգացող ակումբներից է։ Ակումբի գլխավոր հակառակորդը համարվում է «Գամա» ակումբը։
Թիմը ստեղծվել է 2000 թվականի օգոստոսի 1-ին, բիզնեսմեն Լուիս Էստևանի կողմից։ Նա գնել է «Ատլանտիդա» (Atlântida Futebol Clube) անվանումով թիմը և վերանվանել է այն «Բրազիլենսե»։
2002 թվականին թիմը արդեն հաղթահարել էր Բրազիլիայի մրցաշարի Ս դասը։ Մրցաշարի ընթացքում թիմը հասել էր գլխապտույտ հաղթանակների, հասնելով Բրազիլիայի գավաթի վերջնախաղին, իր ճանապարհին հաղթահարելով այնպիսի թմերի, ինչպիսիք են «Ֆլումինենսեն»(1/4) և «Ատլետիկո Մինեյրոն» (1/2)։ Ֆինալում «Բրազիլենսեն» այնուամենայնիվ զիջեց իր դիրքերն արժանի հակամարտությունով (1:2 և 1:1) ևս մեկ գրանդի՝ Կորինթիանսին։
2004 թվականին «Բրազիլինսեն» ընդգրկվում է Ա դասում, իհարկե առաջին անգամ։ Նահանգային մրցաշարում ակումբն այս սերիան ևս սկսեց հաղթանակներով, որը շարունակվում է մինչև այսօր։
2005 թվականին ակումբը զբաղեցրեց վերջին հորիզոնականը Ա դասում[1], չկարողանալով դիմակայել իր ավելի փորձառու հակառակորդներին, այս ամենից հետո թիմը կրկին վերադառնում է Բ դաս։ 2006 թվականին «Բրազիլինսեն» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը Բ դասում[2]։ 2010 թվականին թիմը դուրս է թռչում Ս դաս[3]։
«Բրազիլինսեյի» թալիսմանն է համարվում կոկորդիլոսը, որը պատկերված է ակումբի խորհրդանիշի վրա[4]։
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Դիրք | Անուն | Ազգություն |
---|---|---|
Մարզիչ | Márcio Fernandes | ![]() |