Գաբիթ Մուսրեպով ղազ.՝ Ғабит Махмұтұлы Мүсірепов | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (22), 1902 |
Ծննդավայր | Կոստանայ շրջան |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1985 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, գրական քննադատ և քաղաքական գործիչ |
Լեզու | ղազախերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Օմսկի պետական ագրարային համալսարան |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Gabit Musrepov Վիքիպահեստում |
Գաբիթ Մուսրեպով (ղազ.՝ Ғабит Махмұтұлы Мүсірепов) մարտի 9 (22), 1902, Կոստանայ շրջան - դեկտեմբերի 31, 1985, Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային գրող, թարգմանիչ, քննադատ, թատերագիր, հասարակական գործիչ.
Ղազախական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1958), Ղազախստանի ժողովրդական գրող (1984), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974).
Ղազախստանի գրողների միության նախագահ (1956-1962 և 1964-1966 թթ.), ԽՍՀՄ գրողների միության քարտուղար (1959 թվականից), ԽՍՀՄ 5-րդ գումարման Գերագույն խորհրդի և Ղազախական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Ծնվել է 1902 թվականի մարտի 9-ին (նոր տոմարով՝ մարտի 22-ին) Հյուսիսղազախստանյան մարզի Ժամբիլի շրջանի Ժանաժոլ աուլում։ Ծագումով միջին ժուզի քերեյ ցեղի սիբան տոհմից է[1][2]:
Հայրենի գյուղում գրագիտություն սովորելուց հետո ընդունվել է ռուսական դպրոց, 1923-1926 թվականներին սովորել նախ՝ Օրենբուրգի բանֆակում, ապա Օմսկի գյուղատնտեսական ինստիտուտում։ Երկար տարիներ աշխատել է որպես տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագիր, այնուհետև՝ Ղազախստանի գրողների միության քարտուղար, առաջին քարտուղար, ԽՍՀՄ գրողների միության վարչության անդամ... Եղել է նաև Ղազախստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Ղազախական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահ։ Գրական իր գործունեությունը Մուսրեպովն սկսել է 1925 թվականին։ Նրա առաջին ստեղծագործությունը «Հորձանուտում» վիպակն էր (1928)՝ քաղաքացիական կռիվների մասին։ 1928 թվականից աշխատակցել է «Жана-Адебиет» գրական-գեղարվեստական ամսագրին։
Մուսրեպովի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 34 լեզուներով[3]։ Ամենից շատ թարգմանվել են ռուսերեն՝ 295 ստեղծագործություն[3]։
Վեպերի ընտրանի
Թատերգություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբիթ Մուսրեպով» հոդվածին։ |
|