Գայ Բեբիլոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1956[1] New Windsor, Քարոլ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 2, 2009[2][1] (52 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | էլեկտրոնային ստեղնաշար |
Կրթություն | Francis Scott Key High School? |
Գայ Բեբիլոն (անգլ.՝ Guy Babylon, դեկտեմբերի 20, 1956[1], New Windsor, Քարոլ շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - սեպտեմբերի 2, 2009[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ատեղնաշարահար և կոմպոզիտոր։ Հայտնի է Էլթոն Ջոնի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Iron Butterfly խմբին մասնակցությամբ։
Գայ Բեբլոնը ծնվել է Մերիլենդի Նյու Ուինձոր քաղաքում։ Մեծացել է Լեդ Զեփելինի, Yes և Gentle Giant խմբերի երգերի ազդեցությաբ։ Նա սովորել է Ֆրենսիս Սքոթ Քեյ ավագ դպրոցում, որից հետո ընդունվել է Հարավային Ֆլորիդայի համալսարան, որտեղ ստացել է երաժշտության բակալավրի աստիճան։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես։
1982 թվականին Գայ Բեբիլոնը միացել է «Iron Butterfly» խմբին, որի կազմում մնացել է մինչև 1983 թվականը։ Այնտեղ նա նվագել է ստեղնաշարային գործիքներ Դուգ Ինգլի հետ միասին։
1988 թվականին Բեբիլոնը միացել է Էլթոն Ջոնին ձայնակցող խմբին, որի հետ նա ձայնագրել է The Sleeping With the Pastruen ալբոմը[3]։ 1990 թվականին Գայն Էլթոն Ջոնի մյուս երաժիշտներից մեկի՝ Դեյվի Ջոնսթոնի հետ միասին ստեղծել է Warpipes խումբը/կողմակի նախագիծը։ Նա նաև նվագել և ձայնագրվել է այլ խմբերի և կատարողների հետ, ինչպիսիք են՝ Մայք Փիներ, Blues Image, Luis Cardenas և Renegade: Բեբիլոնը պատասխանատու էր Էլթոն Ջոնի բազմաթիվ համերգների երգերի գործիքավորման համար, այդ թվում` «Bennie and the Jetruen» և «Pinball Wizardruen»: 2001 թվականին Բեբիլոնն արժանացել է «Գրեմմի» մրցանակի Էլթոն Ջոնի և Թիմ Ռայսի «Աիդա» մյուզիքլին մասնակցելու համար[4][5]։ Բացի այդ, Գայն ակտիվորեն աշխատել է Էլթոնի և Բեռնի Թոփինի «Լեստատ» մյուզիքլի վրա, որն ստեղծվել է Էնն Ռայսի ստեղծագործությունների մոտիվներով։ Մինչև մահ Բեբիլոնն ապրել է Լոս Անջելեսում իր կնոջ ու երեխաների հետ և շարունակել շրջագայել Էլթն Ջոնի հետ։ Նա մահացել է 2009 թվականի սեպտեմբերի 2-ին լողավազանում լողալուց հետո պատահած սրտի կաթվածից[6][7]։
|