Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղասար | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1920 թ. | ||
Մակերես | 10.04 կմ² | ||
ԲԾՄ | 1660 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Խոսվող լեզուներ | Հայերեն | ||
Բնակչություն | ▼916 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Քրիստոնյա | ||
Տեղաբնականուն | գեղասարցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գեղասար, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1660 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 49 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը հիմնադրվել է 1826 թ.-ին, վերանվանվել է Գեղասար 1978 թ. հունվարի 25-ին[3]։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղասարի մշտական բնակչությունը կազմել է 916, առկա բնակչությունը՝ 859 մարդ[4]։ Գյուղի բնակիչները Բասենից, Կարսից, Անատոլիայից եկած գաղթականներն են 1826-1827 թթ.։
Գեղասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Բնակչությունը հիմնականում զբաղվում է կարտոֆիլի, հացաբույսերի, բանջարա-բոստանային կուլտուրաների և խոտաբույսերի մշակությամբ։ Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով գյուղատնտեսությունը տուժում է երաշտից և հաճախակի տեղացող կարկուտից։
Գյուղատարածքում մարդիկ ոտք են դրել ավելի վաղ։ Այդ են վկայում գյուղատարածքում հայտնաբերված քարանձավային քարափոր տներն ու դամբարանները։ Պատմաբանների կարծիքով դրանք X - XI դարի կառույցներ են։ Պեղումների արդյունքում պարզվեց, որ այս տարածքով են ձգվել առևտրա-տնտեսական գլխավոր ճանապարհներ, այս տեղով են անցել նաև Պարսկաստանից դեպի Կովկաս ուղևորվող բեռնավորված ուղտերի քարավանները։
Գյուղում է գտնվում Ս. Սարգիս եկեղեցին (XIX դար), իսկ 2 կմ հեռու Ս. Աստվածածին սրբավայրը[5]։
Գյուղի հյուսիսային կողմից անցնում են Գյումրի-Վանաձոր խճուղին և երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովվում է գյուղի տրանսպորտային կապը։
Գյուղը հիմնովին ավերվեց 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որին զոհ գնացին 140 գեղասարցիներ։ Գյուղի կենտրոնում տեղադրված է երկրաշարժի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողը՝ կառուցված գեղասարցի բարեգործ Մ. Հովհաննիսյանի ֆինանսական աջակցությամբ[9]։
|
|