Գեորգ Էբերհարդ Ռումֆ գերմ.՝ Georg Eberhard Rumpf | |
---|---|
Ծնվել է | 1627[1][2][3][…] Վյոլֆերսհայմ, Վետերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | հունիսի 13, 1702[4] Ամբոն, Ինդոնեզիա |
Քաղաքացիություն | Solms-Braunfels և Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մասնագիտություն | բուսաբան, սնկաբան, ճարտարապետ, պատմաբան, ռազմական գործիչ, կենդանաբան, թռչնաբան, չարորաբան և բնագետ |
Անդամակցություն | Լեոպոլդինա |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Rumph. |
Georg Eberhard Rumpf Վիքիպահեստում |
Գեորգ Էբերհարդ Ռումֆ (գերմ.՝ Georg Eberhard Rumpf[5][6][7] կամ լատ. Georgius Everhardus Rumphius[8], 1627[1][2][3][…], Վյոլֆերսհայմ, Վետերաու, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - հունիսի 13, 1702[4], Ամբոն, Ինդոնեզիա), գերմանական ծագմամբ[8] հոլանդացի[9] կենսաբան[6], բուսաբան, սնկաբան[5], կենդանաբան[8], բնագետ[6][9], երկրաբան[8] և հավաքորդ[9]։
Գեորգ Էբերհարդ Ռումֆը ծնվել է Կենտրոնական Գերմանիայում[8] 1627 թվականին։ Հնարավոր է նաև, որ նա ծնվել է 1628 թվականին[5][10][11]։ Գեորգին մկրտվել է նոյեմբերի 1-ին։
Ռումֆի վաղ տարիների մասին քիչ բան է հայտնի[7]։
Չնայած այդ անկայուն ժամանակներին, նրա հայրը աշխատելով ինժեներ, կարողացել է ապրուստ վաստակել[8], որի շնորհիվ Ռումֆը կարողացել է լավ կրթություն ստանալ[7][8] Գերմանյիայի Հանաու քաղաքի վարժարանում։ Այստեղ ուսումնասիրել է դասական լեզուներ[7]։
Երկար ժամանակ ապրել է Ինդոնեզիայի Ամբոն կղզում[8][9]։ Գեորգը երկար ժամանակ նվիրված է եղել բնագիտությանը։ Նա դարձավ տեղի բուսական աշխարհի, ֆաունայի և երկրաբանության փորձագետ[8]։
Գեորգ Էբերհարդ Ռումֆը մահացել է 1702 թվականի հունիսի 13-ին[7]։
Նրա մահից հետո նրա հավաքածուները և ձեռագրերը այրվել են, իսկ մնացածը 1741-1755 թվականներին «Herbarium Amboinensis» վերնագրով լույս են տեսել Ամստերդամում (6 հատոր)[9]։
Գեորգ Էբերհարդ Ռումֆը մասնագիտացվել է սերմնավոր բույսերի Սնկաբանության ոլորտներում[5]։
Կառլ Լիննեյը նրան անվանել է Rumphia ցեղի պատվին[9][12]՝ աղտորազգիների ընտանիք (Anacardiaceae), սակայն այս անվանման կարգավիճակը ներկա ժամանակում անորոշ է[13]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Էբերհարդ Ռումֆ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Էբերհարդ Ռումֆ» հոդվածին։ |
|