Գեորգի Կալոյանչև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1925 |
Ծննդավայր | Բուրգաս, Բուլղարիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 18, 2012 (87 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Կրթություն | Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա (1952) |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ազգություն | բուլղարացի |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան |
Ակտիվ շրջան | 1951-2011 |
Ամուսին(ներ) | Valya Kaloyancheva? |
Երեխա(ներ) | Ivaylo Kaloyanchev? և Yavor Kaloyanchev? |
Պարգևներ և մրցանակներ | |
Գեորգի Տոդորով Կալոյանչև (բուլղար․՝ Георги Тодоров Калоянчев, «Կալատա», 13 հունվարի, 1925, Բուրգաս - 18 դեկտեմբերի, 2012, Սոֆիա[2]), կինոյի ու թատրոնի բուլղարացի դերասան։ Բուլղարիայի ժողովրդական արտիստ (1966)։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության I աստիճանի շքանշանակիր և Դիմիտրովի մրցանակի դափնեկիր (1959), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985)։ Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում։
Գեորգի Կալոյանչևը ծնվել է 1925 թվականի հունվարի 13-ին Բուրգասում։ Բանակում ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Սոֆիայի Քրիստյո Սարաֆովի անվան թատերական արվեստի բարձրագույն համալսարանի դերասանական ֆակուլտետ, որտեղ նրա համակուրսեցիներն են եղել Կոստա Ցոնևը, Կատյա Զեխիրևան ու Կատյա Դինևան։ Համալսարանում կրթությունն ավարտելուց հետո Գեորգի Կալոյանչևն ընդունվել է Իվան Վազովի անվան ժողովրդական թատրոն։
1951 թվականին կայացել է Գեորգի Կալայանչովի դեբյուտը կինոյի աշխարհում. նա նկարահանվել է «Առավոտը հայրենիքի վրա» (բուլղար․՝ Утро над родината) ֆիլմում՝ կատարելով գնչու Կալիի դերը։ 1957 թվականին Գեորգի Կալոյանչևն աշխատանքի է անցնում նոր հիմնադրված Ալեկո Կոնստանտինովի անվան սատիրայի թատրոնում[3]։ Այդ թատրոնի բեմում նա խաղացել է մի քանի տասնյակ դերեր, որոնց թվին են պատկանում Խլեստակովի դերը «Ռևիզոր» ներկայացման մեջ, Կոչկարյովի դերը «Ամուսնություն» ներկայացման մեջ, Օստապ Բենդերի դերը «Տասներկու աթոռ» ներկայացման մեջ, Շվեյկի դերը «Շվեյկը Երկրորդ համաշխարհային պատերազմում» ներկայացման մեջ, ինչպես նաև Արթուրո Ուիի դերը Բերտոլդ Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան», Պրիսիպկինի դերը Վլադիմիր Մայակովսկու «Փայտոջիլը» ստաղծագործությունների բեմադրություններում, Նովոսելցևի դերը Էլդար Ռյազանովի ու Բրագինսկու «Պաշտոնակիցներ» ներկայացման մեջ։
1962 թվականին Գեորգի Կալոյանչևը նկարահանվել է «Բոլոր գործերի մեջ ճարտար» (բուլղար․՝ Специалист по всичко) ֆիլմում՝ կատարելով ծանրամարտիկ Կիրո Ստերովի դերը, ինչի համար մրցանակի է արժանացել Վառնայի կինոփառատոնում
Բուլղարիայի Կոմունիստական կուսակցության անդամ 1962 թվականից[4]։
Գեորգի Կալոյանչևի որդին՝ Իվայլո Կալոյանչևը (ծնվել է 1954 թվականին), նույնպես դերասան է, աշխատում է Սատիրայի թատրոնում, նկարահանվում է կինոյում[5]։
Գեորգի Կալոյանչևը մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Սոֆիայում։ Դերասանի մահվան օրը Բուլղարիայի հեռուստատեսությունը փոխել է հեռարձակման ծրագիրն ու ցուցադրել Գեորգի Կալոյանչևի մասնակցությամբ ֆիլմեր[6]։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Սատիրայի թատրոնում[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Կալոյանչև» հոդվածին։ |
|